ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Լիբանանին։
Լիբանանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է երկրում անվտանգության և կայունության ամրապնդման, ինչպես նաև պետության իշխանությունը Լիբանանի ամբողջ տարածքում տարածելու ուղղությամբ։
«Ռուբիոն վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Լիբանանին և աշխատում է երկրում անվտանգության ու կայունության ապահովման, պետության իշխանության տարածման ամբողջ տարածքում, ինչպես նաև նրա օրինական ուժային և ռազմական կառույցների, առաջին հերթին՝ բանակի, աջակցման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Իր հերթին, Ժոզեֆ Աունը շնորհակալություն է հայտնել Մարկո Ռուբիոյին աջակցության համար և ընդգծել Լիբանանի տարածքի նկատմամբ իսրայելական հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը՝ համապարփակ հրադադարի հասնելու միջոցով։







































