Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանի իշխանություններին՝ Գյումրիում Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի նկատմամբ կատարված վանդալիզմի ակտի առնչությամբ։
Հունիսի 10-ին անհայտ անձինք հուշարձանից պոկել էին հերոս-քաղաքների անվանումներով ոսկեզօծ տառերը։
Ռուսական կողմը տեղի ունեցածը որակել է որպես «կանխամտածված հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա» և հայկական իշխանություններից պահանջել հստակ գնահատական տալ միջադեպին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Հայտնի է, որ հայ իրավապահներն արդեն ձերբակալել են կասկածյալին։









































