Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը

Ռուսաստանում երկօրյա հանդիպումներից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է Turkiye իշխանամետ պարբերականի թղթակցի հարցերին։ Վերջինս, ի դեպ, այցի ընթացքում, ինչպես ինքն է ձևակերպել, «քայլ առ քայլ հետևել» է նրան և հրապարակայնացրել, որ Ֆիդանը Մոսկվայում «քննարկումներ է ունեցել նաև Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ»։ Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, Մոսկվայում ձեռք է բերվել 3+3 ձևաչափով «համագործակցության համաձայնություն, քանի որ եկել է Կովկասում մրցակցությունից համագործակցության անցնելու ժամանակը»։

Ֆիդանը գնահատել է, որ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններից հետո «այդ ընկալումը հասել է որոշակի կետի» և այդ համատեքստում Ռուսաստանը և Թուրքիան «կարող են ամրապնդել իրենց տնտեսությունը և բարձրացնել Հարավային Կովկասու և Կենտրոնական Ասիայի կայունությունը, իսկ գերակայության ձգտումներին պետք է վերջ տրվի, խաղաղությունը, անդորրը և կայունությունը կծառայեն բոլորի շահերին»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը միաժամանակ ընդգծել է, որ «խոչընդոտներ, իհարկե, կան, որոշ երկրների միջև անվստահությունը հասել է լուրջ մակարդակի»։ Խոսքը, հավանաբար, ռուս-վրացական հարաբերությունների մասին է, որովհետև Ֆիդանը անմիջապես հիշեցրել է անցյալ շաբաթ Ստամբուլում Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպումը, ինչից կարելի է ենթադրել, որ Թուրքիան փորձ է արել Վրաստանին «բերել 3+3 ձևաչափի տիրույթ», բայց հաջողության չի հասել։

Turkiye-ին հարցազրույցում Հաքան Ֆիդանը բացահայտել է, որ Մոսկվայում քննարկվել է «Միջին միջանցքը» Թուրքիային «միացնելու հարցը»։ Թուրքիան «Միջին միջանցքին» Բաքու-Կարս երկաթգծով արդեն իսկ կապված է, ուստի միանշանակ է, որ մոսկովյան բանակցություններում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման հեռանկարը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանը ձգտում է Հայաստանի և Իրանի սահմանին «իր ներկայությունը TRPP նախագծում ինկորպորացնել»։

Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է նաև հայ-թուրքական կարգավորման մասին հարցին։ «Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Մեր նախագահի կամքով արվել են ավելի կարևոր քայլեր, ներառյալ ուղիղ առևտուրը։ Նոր փուլում ինչ պետք է արվի, նույնպես պարզ է։ Մենք պատրաստ ենք իրավիճակի նորմալացման, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կլինեն»,- ասել է Ֆիդանը։ Այս պատասխանը, եթե պայմանականությունները մի կողմ թողնենք, ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորման գործընթացը։

Ֆիդանի չափազանց զգուշավոր ձևակերպումներից հասկացվում է, որ առնվազն Հայաստանին վերաբերող մասով Ռուսաստանը Թուրքիայի հետ «մրցակցությունից համագործակցության անցնելու» պատրաստ չէ։ Իսկ դա Հայաստանի համար շատ լուրջ մարտահրավեր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում