ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է այն պնդումները, թե Իրանի հետ բանակցությունների գնացել է հուսահատությունից դրդված։
«Մենք հուսահատությունից չենք հանդիպել, Իրանն է դա արել։ Նրանք ավարտված են»,- սոցցանցերում կատարած իր գրառման մեջ նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ Իրանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն հետևելու է 60-օրյա ժամանակացույցին, որի ընթացքում Իրանը որևէ ֆինանսական միջոց չի ստանալու։ «Նրանք ոչ մի գումար չեն ստանա, նույնիսկ տասը ցենտ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։







































