Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Բելառուսում «պատերազմ» է

Հունիսի 15-ին Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը հանրայնացրել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը Ալեքսանդր Լուկաշենկայի հարցազրույցը տեքստային տարբերակը, որտեղ նա Ուկրաինայում պատերազմի մասին բառացիորեն հետեւյալն է ասել․ «Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ բացարձակապես անթույլատրելի է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմը տեղափոխվի Բելառուսի տարածք։ Մենք Պուտինի հետ այդ խնդիրը քննարկել ենք, քանի որ այն զանգվածային տեղեկատվության միջոցներում մշտապես առկա էր։ Մենք հասկանում ենք, որ պատերազմին Բելառուսի այս կամ այն ձևով մասնակցությունը անթույլատրելի» է։ Լուկաշենկոն նույնիսկ ասել է, որ պատերազմին Բելառուսի մասնակցության դեպքում Ռուսաստանը հազար հինգ հարյուր կիլոմետրանոց նոր ռազմաճակատային գիծ կունենա, որ «դժվար կլինի պահել»։

Այս հարցազրույցից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը շտապ գործուղվել է Մինսկ։ Բանակցություններից հետո ԲելՏԱ պաշտոնական գործակալությունը փոխանցել է Լուկաշենկոյի հայտարարությունը, որ «ամենամոտ ժամանակներս» կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Ըստ երևույթին, այդ ժամանակը ուշանում է։ Մինչ այդ Ռուսաստանը հայտարարել է, որ Բրյանսկի մարզում «ուկրաինական անօդաչուն հարվածել է Բելառուսից աշակերտներ տեղափոխող ավտոբուսին»։ Ուկրաինան պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը և խոստացել ապացույցներ բերել, որ այդ օրը նշված տեղանքում անօդաչուներ առհասարակ չեն կիրառվել։

Հունիսի 18-ին Մինսկում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իվան Նովիցկին հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։ Ինչպես լրատվամիջոցներին ասել է գերատեսչության խոսնակ Վարանկովը, Բելառուսը «վճռականապես դատապարտում է այդ անմարդկային ահաբեկչական ակտը, որ արդարացում չունի»՝ նկատի ունենալով «մարդատար ավտոբուսի դեմ ուկրաինական անօդաչուի հարձակումը»։

Նույն օրը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն խորհրդակցություն է անցկացրել և ասել․ 1500 կիլոմետրանոց մեր հարավային սահմանն աննախադեպ հրդեհի մեջ է։ Սա էլ հենց պատասխանն է մեր որոշ զինվորականներին, որոնք պարբերաբար հարցնում են՝ արդյոք հարկավոր է հարավային սահմանի ուժեղացված հսկողություն իրականացնել, թե՞ ոչ։

Պատասխանը միանշանակ է՝ այո։ Մարդիկ մեզ իրենց հաշվին կերակրում են, որպեսզի մենք նրանց պաշտպանենք»։

Բելառուսի նախագահը փաստացի անոնսավորել է, որ երկիրը կարող է ներքաշվել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ։ Մոսկվան, երևում է, նրա խաղաղասիրական հարցազրույցը «վճռականորեն անընդունելի» է գնահատել։ Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում Լուկաշենկոն կհայտարարի, որ Ուկրաինայի կողմից «Բելառուսը բարբարոսական հարձակման է ենթարկվել», երևի, ժամանակի հարց է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում