Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»

Վրաստանում Չինաստանի դեսպան Չժոու Ցյանը հարցազրույց է տվել «Վրացական ժամանակ» մեդիահոլդինիգին և ներկայացրել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի կարևորությունը։ Դեսպանը Հարավային Կովկասը գնահատել է որպես «տրանսպորտային և լոգիստիկ միասնական տարածք, որը, գտնվելով Կասպից և Սև ծովերի միջև, կարող է լինել եվրասիական առեւտրի հանգուցակետերից մեկը»։ Չինաստանը Սև ծովի վրացական առափնյակում կառուցում է տարածաշրջանի ամենախոշոր՝ Անակլիա նավանահանգիստը։

Այս համատեքստում փորձագետները դիտարկում են Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև «հաղորդակցության աշխուժացում»։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջերս այցելել է Բիշքեկ։ Ըստ մամուլին հայտնի դարձած տեղեկությունների, Չինաստանը ծրագրում է երկաթուղային կապ հաստատել Ղրղըզստանի, իսկ վերջինիս տարածքով՝ Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ, որպեսզի ուղղակիորեն կապվի Կասպից ծովի նավահանգիստներին։

Saqinform-ը հայտնել է, որ վարչապետ Կոբախիձեն հունիսի 19 -ին մեկնել է Դուշանբե։ Նախատեսված է, որ նա բանակցություններ կվարի Տաջիկստանի նախագահ Ռահմոնի հետ, կայցելի խորհրդարան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Կվրիվիշվիլին, շրջակա միջավայր, կրթության և գիտության, մշակույթի նախարարները և կառավարության աշխատակազմի ղեկավար Ժորժելիանին։

Պատվիրակության կազմից ենթադրվում է, որ Վրաստանի վարչապետը և Տաջիկստանի նախագահը քննարկելու են տնտեսության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր։ Այդոուհանդերձ, ոչ ավելի, քան տասնօրյա ժամանակահատվածում Կենտրոնական Ասիայի երկու երկիր Վրաստանի վարչապետի այցերը վկայում են, որ Թբիլիսին ձգտում է առավելագույնս իրացնել տրանզիտային և լոգիստիկ հնարավորությունները և ոչ միայն ապրանդել եվրասիական առեւտրի «հանգուցակետի» նշանակությունը, այլև տնտեսական շահեր իրացնել։

Վրաստանը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում լրջագույն խնդիրներ ունի, ուստի Թբիլիսիի արտաքին քաղաքականության «արևելյան ուղղությունը» նաեւ Վաշինգտոնի և Բրյուսելի «ճնշումները հակակշռելու» հնարավորություն է։ Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի կապերը առարկայորեն միջնորդավորված են Ադրբեջանով։ Ըստ երևույթին, դա նաև քաղաքական է։ Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանը որոշակի կապեր ունի Ղազախստանի հետ։ Խորհրդարանական ընտրությունների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Ղրղըզստանի նախագահ Ժապարովը։ Հայաստանի համար Կենտրոնական Ասիայի հետ ավելի առարկայական կապերի հաստատման ժամանակը, հավանաբար, հասունացել է։ Ավելի ճիշտ, Հայաստանը պետք է հնարավորինս կարճ ժամկետում Կենտրոնական Ասիայում«կորցրածը վերականգնի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում