NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց «Լոս-Անջելես Քլիփփերս»-ի հարձակվող Բլեյք Գրիֆֆինի` «Շարլոտտ»-ի հետ խաղում կատարած դանկը: Այդ խաղում «Քլիփփերս»-ը հյուրընկալվելիս իր հակառակորդի նկատմամբ առավելության հասավ 86:111 հաշվով: