Միլանյան «Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հրաժարվել է տեղափոխվել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ», սակայն նրան իր կազմ է ցանկանում հրավիրել ռուսական ևս մեկ թիմ՝ Մախաչկալայի «Անժի»-ին: Այդ մասին տեղեկացրել է Milan Channel-ի ղեկավար Մաուրո Սուման:
«Սնեյդերը մերժել է «Զենիթ»-ի առաջարկը, բայց նրա ծառայություններով հետաքրքրվում է ևս մեկ ռուսական ակումբ՝ Մախաչկալայի «Անժի»-ն, որի կազմում հանդես է գալիս Էտո’ Օն: Ռուսաստանում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև փետրվարի 25-ը, և մինչ այդ ամեն ինչ կարող է պատահել»:
Իտալական մամուլը նաև տեղեկացնում է, որ «Ինտեր»-ը Սնեյդերի տրասֆերի դիմաց պահանջում է 30 մլն եվրո: