Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եվրոպայի լիգա. հերթական խմբային հանդիպումները

Հոկտեմբերի 21-ին ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարում կայացան երրորդ փուլի հանդիպումները:
A խմբում ավստրիական «Զալցբուրգը» Ռեդբուլ մարզադաշտում ընդունեց հանրահայտ «Յուվենթուսին»: Հիշեցնենք, որ «Զալցբուրգում» է հանդես գալիս ուրուգվայահայ հարձակվող Խոակին Պողոսյանը: Բայց այս խաղում Պողոսյանը բացակայում էր: Մինչ այս հանդիպումը «Զալցբուրգը» կրել է երկու անընդմեջ պարտություն եւ եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը: Հասկանալով հանդիպման կարեւորությունը` «Զալցբուրգի» ֆուտբոլիստները հենց խաղասկզբից առաջ նետվեցին, սակայն նրանց հաջողվեց միայն խաղակեսի վերջում հաջողության հասնել եւ ծանր կացության մեջ դնել «Յուվենթուսի» ֆուտբոլիստներին: Բանն այն է, որ «Յուվենթուսը» նախորդ երկու հանդիպումներում չէր հաղթել եւ պարտվելու դեպքում կարող էր կորցնել 1/16-րդ եզրափակիչ դուրս գալու բոլոր հույսերը: Երկրորդ խաղակեսի հենց սկզբին «Յուվենթուսի» նորեկ, սերբ կիսապաշտպան Միլոշ Կրասիչին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը, եւ հանդիպումն ավարտվեց 1: 1 հաշվով: Խմբի մյուս խաղում «Մանչեսթեր սիթին» Էմանուել Ադեբայորի հեթ-տրիկի շնորհիվ կարողացավ 3: 1 հաշվով հաջողության հասնել Պոզնանի «Լեխի» նկատմամբ:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն, երկու հաղթանակներից հետո, Պալերմոյում հանդիպեց տեղի ակումբի հետ: ԲԿՄԱ-ն հաղթանակի դեպքում կարող էր վաղաժամ 1/16-րդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերել, սակայն խաղասկզբին «Պալերմոյի» ֆուտբոլիստները ավելի ակտիվ էին, հատկապես աչքի էր ընկնում արգենտինացի հրաշամանուկ Գաբրիել Պաստորեն: ԲԿՄԱ-ին, այնուամենայնիվ, հաջողվեց կասեցնել «Պալերմոյի» սուր հարձակումները, ինչից հետո «Պալերմոյի» դարպասապահը տուգանային հրապարակում կոպիտ խախտում կատարեց, որի համար նշանակվեց 11-մետրանոց: Ի դեպ, խաղի գլխավոր մրցավարն ասես «խղճաց» «Պալերմոյի» դարպասապահին ու կարմիր քարտի փոխարեն, ցույց տվեց դեղին քարտ: 11-մետրանոցն իրացնելու համար գնդակին մոտեցավ ԲԿՄԱ-ի բրազիլացի հարձակվող Վագներ Լավը, սակայն «Պալերմոյի» դարպասապահն իրեն գերազանց դրսեւորեց եւ կասեցրեց հարվածը: Այդուհանդերձ, լեգեոներների շնորհիվ ԲԿՄԱ-ն կարողացավ 3: 0 հաշվով հաղթանակ տոնել: Այս խաղում եւս աչքի ընկավ կոտդըիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան:
Խմբի մյուս հանդիպման ժամանակ Չեխիայի չեմպիոն «Սպարտան» 3: 0 հաշվով հաղթում էր Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լոզանին», սակայն շվեյցարացիները կարողացան հրաշքով փրկել խաղը, եւ գրանցվեց 3: 3 անսպասելի արդյունք: Մյուս հանդիպումներից աչքի ընկավ «Մետալիստ»-«Սամպդորիա» հանդիպումը: Թիմերը նախկինում հանդիպել են ՈւԵՖԱ-ի գավաթի 1/16-րդ եզրափակիչում, սակայն այդ ժամանակ «Մետալիստը» երկու հանդիպումներում սենսացիոն հաղթանակ տարավ: Ավանդույթի համաձայն` «Մետալիստը» այս հանդիպման ժամանակ էլ «Սամպդորիային» պարտության մատնեց 2: 1 հաշվով: Իսկ Ռուսաստանի պրեմիեր լիգայի մյուս ներկայացուցիչ «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում հյուրընկալեց Խորվաթիայի Սպլին քաղաքի «Հայդուկին»: Բուխարովի եւ Դանիի խփած գնդակների շնորհիվ «Զենիթին» հաջողվեց խմբային փուլում տանել երրորդ անընդմեջ հաղթանակը:
Նախկին ԽՍՀՄ ներկայացուցիչներից աչքի ընկավ Կիեւի «Դինամոն», որը մինչ այս հանդիպումը նվաճել էր ընդամենը մեկ միավոր: Նշենք, որ Դինամոյի գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւի հրաժարականից հետո այս խաղում նրա տեղը զբաղեցրեց Օլեգ Լուժնին` որպես ժամանակավոր պաշտոնակատար: Անհաջողություններից հետո դինամոյականներին վերջապես հաջողվեց ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային մրցափուլում տանել առաջին հաղթանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում