Armchess.Am-ից տեղեկանում ենք, որ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2010 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2011 թ. հունվարի 6-ը կմասնակցի Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ անցկացվող Ամանորյա ավանդական մրցաշարին: Հայ շախմատիստի մրցակիցներն են գրոսմայստերներ Իվանչուկը, Հաշիմովը, Կարուանան, Գոդենան, Նավարան, Մորոզևիչը, Վալեխո Պոնսը, Օնիշչուկը, Շորտը: