«Ասթոն Վիլլա»-ի 27-ամյա հարձակվող Դարրեն Բենտը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել իր ներկայիս ակումբը: Ինչպես տեղեկացնում է անգլիական մամուլը, «Լիվերպուլ»-ն Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողի տրանսֆերի դիմաց առաջարկում է 24 մլն ֆունտ: Էշլի Յանգի և Սթյուարտ Դաունինգի` «Վիլլա»-ի շարքերը լքելուց հետո թիմից ցանկանում է հեռանալ նաև Բենտը:
«Լիվերպուլ»-ը հարձակման գծում ունի խնդիրներ, քանի որ Լուիս Սուարեսը Պատրիս Էվրայի հասցեին արած ռասիստական արտահայտությունների համար որակազրկվել է 8 խաղով, իսկ Էնդի Քերոլն այդպես էլ չարդարացրեց սպասելիքները, և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կարող է տեղափոխվել «Նյուքասլ»:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենտի ակտիվում կա 6 գնդակ և 1 գոլային փոխանցում: