Ինչպես նշվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ, ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին ու խորհրդարանականներին` երկրի Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնություն ընդունելու համար:
«Մենք պարբերաբար մասնակցում ենք միջազգային տարբեր մարզական միջոցառումների և երբեմն ներքաշվում ենք Հայոց Ցեղասպանության շուրջ ծավալվող բանավեճերի մեջ:
Շուրջ չորս ժամ հետեւում էինք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող քննարկումներին ու հուզմունքով սպասում պատմական արդարության հաստատման` չափազանց կարեւոր հանգուցալուծմանը: Վստահ ենք, որ փաստաթուղթը կընդունվի ոչ միայն Ֆրանսիայի Սենատի ու նախագահի, այլև այլ պետությունների կաղմից նույնպես և կդառնա կարեւոր խթան՝ Հայոց Ցեղասպանության վերջնական ընդունման եւ դատապարտման ճանապարհին»,- նշվում է հաղորդագրության մեջ: