Մոսկվայում ընթացող Միխայել Տալի 6-րդ միջազգային հուշամրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանն իր պարտիան ոչ-ոքի ավարտեց մրցաշարի ետնապահ Բորիս Գելֆանդի հետ: Այս մրցաշարում սա Լևոնի 5-րդ ոչ-ոքին էր: Այսպիսով՝ Արոնյանը 6-րդ տուրից հետո վաստակեց 3.5 միավոր:
Ոչ-ոքի ավարտվեց նաև Յան Նեպոմնյաշչի – Սերգեյ Կարյակին պարտիան: Վլադիմիր Կրամնիկ – Խիկու Նակամուրա և Մագնուս Կառլսեն – Պյոտր Սվիդլեր մրցավեճերում պայքարը դեռ շարունակվում է: