Հայաստանի հավաքականի և Սամարայի «Կռիլյա Սովետով»-ի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը գտնվում է առողջական ծանր վիճակում և ունի սրտի բարդ վիրահատության կարիք:
«Կռիլյա Սովետով»-ի ղեկավարությունը արդեն Միքայելյանի հաշվին փոխանցել է 83 հազ. ռուբլի:
Իր օգնությունը կցուցաբերի նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հեռախոսազրույց է ունեցել և ֆուտբոլիստին խոստացել է օգնություն ցուցաբերել թանկարժեք բարդ վիրահատությունն իրականացնելու համար:
Կարապետ Միքայելյանը նշեց, որ ՀՖՖ նախագահի ցուցաբերած ֆինանսական օգնության վերաբերյալ թվեր չի նշի, սակայն օգնությունը զգալի է, և ինքը հուսով է, որ ստացված գումարը կհերիքի վիրահատությանը: