Armchess.am-ը տեղեկացնում է, որ 2010 թ. դեկտեմբերի 22-25-ը Երևանում կանցկացվի Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցի 50-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար` շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակցել կարող են դպրոցի նախկին և այժմյան սաները: Արտերկրից հրավիրվում են դպրոցի 10 նախկին սաներ:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2.000.000 դրամ է: Առաջին մրցանակակիրը կստանա 500.000 դրամ:
Մասնակցության հայտերը պետք է մինչև դեկտեմբերի 21-ը ներկայացնել շախմատի դպրոց` հետևյալ էլեկտրոնային հասցեով. [email protected]։