Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը

Առաջիկա օրերին հայտնի կդառնա 2023 թվականի Հայաստանի լավագույն մարզչի անունը։ Հիշեցնենք, որ տարվա ֆուտբոլիստը և մարզիչը որոշվում են ՀՖՖ-ի կողմից անցկացվող քվեարկության արդյունքում։ Եթե լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում մրցակցությունը բավական է թեժ է, ապա լավագույն լավագույն մարզիչների պայքարում պատկերն ավելի հստակ է։ Այստեղ հավակնորդների շարքում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, «Արարատ-Արմենիան» գլխավորած Վարդան Բիչախչյանը, Վարդան Մինասյանը, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը և «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ «Առաջին լրատվական»-ը կազմելով լավագույն մարզիչների եռյակը մասնավորապես հաշվի է առել վերը նշված մասնագետների գլխավորած թիմերի արդյունքները միջազգային ասպարեզում։ Այստեղ կարծում ենք մրցակցությունից դուրս է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Նա արժանի է երկրորդ տարին անընդմեջ ճանաչվելու Հայաստանի լավագույն մարզիչ։ Մելիքյանի գլխավորությամբ երևանյան թիմը հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին երկու փուլերը պայքարից դուրս թողնելով էստոնական «Նարվա Տրանսին» և շվեդական «Կալմարին»։ Երրորդ փուլում Մելիքյանի թիմը զիջեց նորվեգական «Բուդյո Գլիմտին»։

Չմոռանանք, որ անցյալ տարի Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» դուրս էր եկել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ և մոտ էր փլեյ-օֆֆում հայտնվելուն։ Ընդհանուր առմամբ «Փյունիկն» այս մասնագետի գլխավորությամբ վերջին տարիներին աչքի է ընկնում մեծ հաշվով կայուն և արդյունավետ խաղով։ Ներկայում «Փյունիկը» վստահ գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը և ունի լավ հնարավորություն չեմպիոն դառնալու։ Լավագույն մարզիչ անվանակարգում երկրորդ տեղում տեսնում ենք Ալեքսանդր Պետրակովին։ Վերջինս տարեկսզբին գլխավորելով մեր ազգային թիմը կարճ ժամանակում կատարեց մեծ աշխատանք։ Պետրակովին հաջողվեց ձևավորել մարտունակ թիմ, որը արժանի պայքար մղեց Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Հայաստանի հավաքականը 4 միավոր վաստակեց Ուելսի դեմ և երեք միավոր Լատվիայի դեմ դիմակայությունում։ Կարծում ենք միանգամայն ճիշտ որոշում էր ՀՖՖ-ի կողմից այս մարզչի հետ պայմանագրի երկարաձգումը։ Գալիք տարի Հայաստանի հավաքականը Պետրակովի գլխավորթյամբ ելույթ կունենա Ազգերի լիգայում և Պետրակովը ունի իրական հնարավորություն դառնալու մեր երկրի թիվ մեկ մարզիչը։

Երրորդ հորիզոնականում «Առաջին լրատվական»-ը տեսնում է Վահե Գրիգորյանին։ Մրցաշրջանի ավարտին ստանձնելով «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը այս մասնագետը կերպարանափոխեց թիմին։ Մասնավորապես, Գևորգյանի ջանքերով «Ալաշկերտը» ձեռք բերեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր որտեղ արժանի և դիտարժան ֆուտբոլ ցուցադրեց։ Որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում 6։2 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատին»։ Առաջին խաղում մեր թիմը Երևանում պարտվել էր 0։1 հաշվով սակայն կատարելով տակտիկակակն ճիշտ շտկումներ Գևորգյանին երկրորդ խաղում հաջողվեց բեկել դիմակայության ընթացքը։ Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» միայն հետխաղյա 11 մետրանոցներով զիջեց հունգարական բավական ուժեղ «Դեբրեցենին»։ Վահե Գևորգյանը Հայաստանի առաջնության լավագույն մասնագետներից է և վստահաբար կարող ենք ասել, որ կարող է մոտ ապագայում բարձր արդյունքներ գրանցել։ Ինչ վերաբերվում է Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիմտրի Գունկոյին, ապա վերջինիս իր իրական որակները ցույց տվեց եվրագավանթերում։ Չմոռանքն թե ինչ պայմաններում էր այս թիմը նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը։

«Ուրարտուն» միակ թիմն էր, որը ձախողվեց բոլոր դիմակայություններում։ «Ուրարտուն» ցուցադրեց փափթփված և անհավասարակշռված ֆուտբոլ, զիջելով ոչ այնքան ուժեղ մրցակիցներին։ Հայաստանի ընթացիկ առաջնությունում էլ այս թիմը ոչնչով չի տպավորում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում