Monday, 27 05 2024
Ամերիկացի համանախագահը կցրի՞ Ալիեւի սպասումները
Վարչապետը ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին և տարվող աշխատանքներին
00:00
Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Կացարանի խնդիր ունեցողները տեղափոխվել են հյուրանոցներ
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ
Ֆրանսիայի դեսպանությունն իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր
Բագրատ Գալստանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է վաղվա անելիքները
Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ
«Վրացական երազանքը» կորցնում է իր գլխավոր հաղթաթուղթը. գնում են Սահակաշվիլիի ճանապարհով
Ներկայում իրականացվում են հետաղետային աշխատանքներ, փրկարարական ջոկատները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը. ՆԳՆ փոխնախարար
Իսկ եթե 50 հազար մարդ հավաքվի ու ասի՝ «առանց Բագրատ Հայաստան», ի՞նչ պատասխան են տալու
Գալստանյանը ձգտում է սահմանադրական կարգի տապալման. տեռորիստական նկրտումներ են
Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ առկա չէ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ներկայացրել է անհրաժեշտ վարքականոններ ջրհեղեղի դեպքում (ԼՐԱՑՎԱԾ)
Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակն ու վնասների չափը
Լոռիում և Տավուշում հոսանքազրկվել են Ucom կապի կայանները, որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին
Լուռու և Տավուշի մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնակի գործում է ԱԻ-ում Լոռու բնակչության պաշտպանության պլանը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը
Խնդրել եմ կաթողիկոսին՝ սառեցնել իմ հոգևոր ծառայությունը․ Բագրատ Գալստանյան
Գուրգեն Մելիքյանը հայտարարում է իրենց Վարչապետի թեկնածուի անունը՝ Բագրատ Սրբազանն է
Պետք է պատրաստվել արտահերթ կամ հերթական ընտրությունների. Գալստանյանը ազդարարում է պայքարի 3-րդ փուլը
Ռուսները համարձակ չեն. դարձան Պուտինի ստրուկը, իսկ մենք վրացի ենք՝ քաջ և խելացի ազգ ենք
ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում

Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը

2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված ողջ գումարը՝ 9․328․753 ՀՀ դրամ, փոխանցվել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ուղղվելով Nation Builder ծրագրին։ Արդյունքում Արագածոտնի մարզի երկու դպրոցում երկու տարի շարունակ անցկացվել է փոփոխությունների վրա հիմնված կրթություն։ Բանկի և Իդրամի աշխատակիցներն այցելել էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոց՝ տեղում ամփոփելու համագործակցության արդյունքները։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է IDBank-ի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից, ու ընկերությունների համար անչափ կարևոր էր ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթության շարունակականության ապահովման գործընթացներում: Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարևոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Idram&IDBank թիմի համագործակցությունը։ Ընկերությունները միացան «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի խոսքով՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը շատ է կարևորում  IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Մեր գործունեության տասը տարիների ընթացքում մենք ֆինանսական աջակցություն ստացել ենք հիմնականում արտերկրից և շատ ուրախ ենք, որ  այսօր ունենք  IDBank-ի և Իդրամի նման տեղական գործընկերներ և հովանավորներ, որոնք կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։ Եվ շատ շնորհակալ ենք, որ IDBank-ը և Իդրամը որպես ներդրման ոլորտ ընտրել են հենց կրթությունը, ինչը մեր վաղվա ապագայի կարևորագույն հիմքերից է»,- ասել է Լարիսա Հովհաննիսյանը։

Իդրամի ու IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» շուտով կդառնա 4 տարեկան, և այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ «Այսօր հուզիչ ու միևնույն ժամանակ շատ ուրախալի է, որ եկել ենք մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքը քաղելու։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ իրականացված ծրագրով երեխաները երկու տարի հնարավորություն ստացան մասնակցելու ուսուցիչ-առաջնորդի դասընթացին և ստանալ հետագա կյանքի և մասնագիտական ուղու համար կարևոր ու անփոխարինելի գիտելիքներ», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ երեխաների համար, իսկ խաղի հաղթողներին սպասվում էին անակնկալ նվերներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում