Tuesday, 30 06 2026
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ

Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը

Ինչպես եւ սպասվում էր, Բաքուն ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջիի առաջ բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության հարցը: Սա առաջին անգամը չէ, քանի որ Ալիեւն այդ հարցը ԵԱՀԿ առաջ բարձրացրել է դեռեւս 2024 թվականի փետրվարին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումների ընթացքում: Բաքուն պարզապես շարունակում է, ինչպես նկատել էի դեռեւս այն ժամանակ՝ որ թեման Ադրբեջանի համար լինելու է քաղաքական ուղեգիծ, այլ ոչ թե պարզապես քմահաճույք: Ալիեւն ասում է, որ վերացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա հետ կապված ինստիտուտների անհրաժեշտությունը: Կապված ինստիտուտը բնականաբար Մինսկի խմբի եռանախագահությունն է՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան:

Մինսկի խմբի եւ համանախագահության անհրաժեշտությունը սակայն ոչ միայն չի վերացել, այլ ըստ էության առավել սրվել է: Եվ սրվել է այն պատճառով, որ Ադրբեջանը արդեն տասնամյակից ավելի Արցախի եւ Հայաստանի հանդեպ վարել ու վարում է միջազգային բոլոր սկզբունքները ոտնահարող ագրեսիվ քաղաքականություն, Հայաստանի հանդեպ ռազմական շանտաժով, արցախահայության հանդեպ էթնիկ զտման եւ բռնատեղահանման քաղաքականությամբ: Մինսկի խումբը եւ համանախագահությունը ստեղծվել են հենց այդ ամենը թույլ չտալու համար: Բայց՝ թույլ են տվել: Եվ հայ ժողովուրդը հիմա բախվել է այդ թողտվության հետեւանքին, ըստ այդմ Մինսկի խումբը այսօր առավել քան անհրաժեշտ է՝ իր գործունեության հաշվետվության, պատասխանատվության, եւ հետեւանքի վերացման համար:

Ըստ այդմ, եթե անգամ որեւէ կերպ դրվի այդ խմբի լուծարման հարց, ապա գերազանցախես գործունեության հետեւանքի հանգամանքից եւ առարկայական քննարկման, այսպես ասած՝ «հետեւանքի ճանաչման», եւ դրանից արվող հետեւությունների շրջանակում: Որովհետեւ, եթե հետեւանքի վերացման հարցը չի դրվելու նույն ատյանի վրա, ապա այդ ատյանի լուծարումը կարող է տեղի ունենալ միայն դրա անգործության կամ թողտվության պայմաններում տեղի ունեցած ագրեսիայի հետեւանքի վերացման գործառույթ ունեցող նոր՝ համարժեք ատյանի ստեղծումով:

Ադրբեջանի նպատակը պատասխանատվության հարցի չեզոքացնում է, այսպես ասած՝ միջազգային հանցագործության հետքերը վերացնելը: Քանի կա ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ մնալու են այդ հետքերը, եթե անգամ Ադրբեջանը Արցախում իսպառ վերացնի հայկական ներկայության ամենափոքր հետքն ու նշույլն անգամ: Հետեւաբար, ներկայումս Հայաստանի առաջ պարզ խնդիր  է՝ Երեւանը թույլ տալու՞ է Ալիեւին վերացնել Արցախի եւ Հայաստանի հանդեպ հանցագործության հետքերը, ընդ որում ոչ միայն պոստֆակտում, այլ նաեւ ավանսով, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահության թեկուզ ֆորմալ գոյությունը այդուհանդերձ Ադրբեջանի համար կաշկանդող հանգամանք է Հայաստանի հանդեպ հետագա մտադրությունների եւ ծրագրերի հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում