Գրեթե 8000 մարդ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզի երեք շրջաններից: Այս մասին հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն իր Telegram ալիքում։
Նախօրյակին Սինեգուբովը հայտնել էր, որ ավելի քան 7000 մարդ է տարհանվել Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններից։
«Ներկայում տեղացի 2202 բնակիչ տարհանվել է Չուգուևի, 3533-ը՝ Խարկովի, 79-ը՝ Բոգոդուխովի շրջաններից, և 2177 մարդ տարհանվել է կամավորների կողմից: Ընդամենը տարհանվել է 7991 մարդ», – գրել է Սինեգուբովը։
Խարկովի և Բոգոդուխովի շրջանները Բելգորոդի հատվածում սահմանակից են Ռուսաստանին։ Մայիսի 10-ին Խարկովի մարզի Վոլչանսկի քաղաքային վարչակազմի ղեկավար Թամազ Գամբարաշվիլին հայտնել էր Վոլչանսկի և հարևան բնակավայրերի բնակիչների տարհանում սկսելու մասին։









































