Monday, 10 06 2024
Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան
00:04
Մակրոնը լուծարում է խորհրդարանը, Ֆրանսիայում նոր ընտրություններ կանցկացվեն
«Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել
23:45
«Մենք ոչ մի որոշում չենք կայացրել». Սալիվան
«Արդյո՞ք Գալստանյանին շրջապատած անձինք ասում են նրան ճշմարտությունը». Թորոսյան
Գազայում զոհերի թիվը հասել է 37 000-ի
Հաքան Ֆիդանը կմեկնի Ռուսաստան
ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
22:30
Հռոմի պապը կոչ է անում ազատ արձակել Գազայի հատվածի պատանդներին
Շարժումը ոչ թե իշխանություն վերցնելու, այլ մաշելու նպատակ ունի. դիմադրողականությունն են նվազեցնում
Մեծ ճգնաժամ է և շրջադարձային պահ. Իվանիշվիլին գիտի՝ ճիշտ ճանապարհ չէ և չի նահանջում
Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է
Երևանն ասում է՝ մեր համբերության բաժակը լցվում է. սրում է խոսակցությունը և ճիշտ է անում
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի առաջնորդությամբ՝ երթ Երևանում
Բաքուն «ժանիքներ է ցուցադրում». Մոսկվայի հետ դիմակայությու՞ն, թե՞ խարդավանքի ծրագրավորում
Գալստանյանի հանրահավաքը. կադրեր վերևից՝ 20:00-ի դրությամբ
Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում
Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հինգ տոննա վառելիքով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ Բուչա կատարած այցից հետո․ Զախարովա
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թափված քարերը հեռացվել են
19:15
Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում
19:00
ԱՄՆ-ն և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է Հրազդան գետը, զոհվել է 3 մարդ
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Նաթանյահուի քարտեզը եւ իրանա-ադրբեջանական «Արաքսի միջանցքը»
17:50
Ֆրանսիան և ԱՄՆ-ն կշարունակեն համատեղ ջանքերը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար

Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»

Մեկնարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցը: Արտաքին քաղաքական հարցերով նրա օգնական Ուշակովի բնութագրմամբ այն կլինի «հագեցած»: Ուշակովը հիմնական գծերով բացահայտել է նաեւ բանակցությունների օրակարգը: «Բնականաբար, կդիտարկվի ԵՏՄ եւ չինական «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների լծորդման թեման, Ուկրաինայի շուրջ իրավիճակը, դրությունը Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական եւ Հյուսիս-արեւլյան Ասիայում»:

Նախօրեին Ռուսաստանի նախագահն անցկացրել է Անվտանգության խորհրդի առցանց նիստ, որի օրակարգի հեմնական հարցը հետխորհրդային տարածքի երկրների հետ Ռուսատանի հարաբերությունն էր՝ «քաղաքական նոր շրջափուլում»: Այդ նիստից հետո Վլադիրմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշեւին նշանակել է օգնական: Պաշտոնական հաղորդագրությունը չի նշում, թե Պատրուշեւը ո՞ր բնագավառում է «օգնելու» նախագահին: «Նեզավիասիմայա գազետա»-ի աղբյուրների տեղեկացվածությամբ՝ նա «կհամակարգի Ռուսաստանի եւ ԱՊՀ, ինչպես նաեւ բարեկամ այլ երկրների հարաբերությունները»:

Մարտի 13-ին ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հանդես է եկել «Վալդայ» բանավիճային ակումբում եւ Կենտրոնական Ասիայի պետությունների առաջնորդների անունից հավաստիացրել, որ նրանք «հասկանում են, որ տարածաշրջանի հումքային ռեսուրսներին, կոմունիկացիոն հնարավորություններին տիրանալուց հետո Վաշինգտոնը եւ Բրյուսելը կկորցնեն տեղական էլիտաների հանդեպ հետաքրքրությունը եւ կնախաձեռնեն գունավոր հեղափոխություններ»: Անցյալ տարի Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի «կողասրահներում» հանդիպել են ԱՄՆ նախագահ Բայդենին:

Անցած նոյեմբերին Ղազախստան է այցելել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, վերջերս Աստանայում էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, նախկին վարչապետ Քեմերոնը: Մինչեւ տարեվերջ ծրագրվում է Մեծ Բրիտանիա- Կենտրոնական Ասիա գագաթաժողով: Ռուսաստանի նախագահի Չինաստան այցի առարկայական նպատակը, կարծես, մեկն է՝ ինչպե՞ս համադրել հետխորհրդային տարածքի ինտեգրման ռուսաստանյան եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նապագիծը: Խնդիրն, ընդսմին, դիտարկվում է ոչ այնքան իրավիճակային համաձայնության, այլ ախագա աշխարհակարգի «կոնստրուկցիոն բաղադրիչի» կամ աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվոյի «կմախք ձեւավորելու» առումով:

Աչքի է զարնում մի էական հանգամանք. նույն օրը, երբ ՌԴ նախագահի օգնականը գաղտնազերծել է Սի Ծինփին-Վլադիմիր Պուտին բանակցությունների օրակարգը, Բաքվում է գտնվել չինական ներկայացուցչական պատվիրակություն, որ բանակցություններ է վարել Իլհամ Ալիեւի հետ: Գլխավոր հարցը, որքան հասկացվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունից, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Ադրբեջանի միջեւ ինտեգրացիայի հնարավորությունն է: Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ ԲՐԻԿՍ-ի հանդեպ, որի անդամ են Ռուսաստանը եւ Չինաստանը:

Ըստ ՌԴ նախագահի օգնականի, Վլադիրմիր Պուտինը Չինաստանի առաջնորդին պաշտոնապես կհրավիրի այս տարվա հոկտեմբերին Կազանում կայանալիք՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Կազանը խորհրդանշական քաղաք է, այսպես ասած՝ Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» սիմվոլիկան: Տպավորություն կա, որ ԵՏՄ եւ չինական «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության լծորդման-համատեղման ծրագրում նաեւ Ադրբեջանին է հատկացվում է «հաբի» դերակատարություն:

Քաղաքական առումով Ալիեւի համար ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը ռեպուտացիոն կորուստ կլիներ, ավելի լայն-աշխարհաքաղաքական նշանակության ինտեգրացիային մաս կազմելը՝ ոչ միայն պատիվ, այլեւ անվտանգության եւ ներքին կազմակերպվածության հաջորդայնության երաշխիք: Եթե, իհարկե, Վլադիմիր Պուտինին հաջողվի Սի Ծինփինին «բերել լծարդության» համաձայնության: Չինաստանի առաջնորդը վերջերս  է եվրոպական շրջագայությունից վերադարձել: Եւ բացառված չէ, որ նա Ռուսաստանի նախագահին Ելիսեյան պալատից «փոխանցելիք ունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում