Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը

Ժամանակն է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները ամրագրվեն խաղաղության պայմանագրում եւ ստորագրվեն, Կոպենհագենում ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոշոր հաշվով, Հայաստանի վարչապետը այդ ձեւակերպումով ավելլի շուտ արձանագրում է, որ Ադրբեջանի հետ այսպես ասած պայմանավորվածությունները ներկայումս չունեն բացարձակապես որեւէ գործուն արժեք եւ նշանակություն, չունեն որեւէ երաշխիք, կամ այլ կերպ ասած՝ «օդից կախված» են:

Սա բոլորովին չի նշանակում, որ դրանք իրական գետնի վրա են հայտնվելու Խաղաղության պայմանագրում ամրագրվելու դեպքում: Բայց, ստացվում է, որ դրանք նույնիսկ այդ մակարդակում չեն: Հետեւաբար հարց է առաջանում, թե ի՞նչ մակարդակում են: Այստեղ էլ ահա ստացվում է՝ օդից կախված: Օդից կախված, որովհետեւ Խաղաղության պայմանագիրն ըստ էության միակ փաստաթղթային հարթակն է, որը կարող է լինել պայմանավորվածությունների շատ, թե քիչ «ինստիտուցիոնալ» ամրագրում: Բայց, անգամ ապրիլի 19-ի իրավիճակային պայմանավորվածության առումով, Բաքուն ներառել է հստակ վերապահում, որ խաղաղության պայմանագրում կարող են լինել բոլորովին այլ սկզբունքներ, որոնք էլ կլինեն գերակա:

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում թերեւս փորձում է «նրբորեն» ակնարկել այն մասին, որ պայմանավորվածությունները, հհետեւաբար կայունության հարցը՝ օդից կախված է, եւ այն հազիվ թե գետնին կպնի այն ողջույններով միայն, որ հնչում են տարբեր արեւմտյան երկրներից: Դեռ հարց է անշուշտ, թե ներկայիս պայմանավորվածություններն ընդհանրապես որքանով են ապահովում շահերի հավասարակշռվածություն, հետեւաբար՝ խաղաղության իրապես կայուն հիմք:

Մինչդեռ, եթե դիտարկենք դիցուկ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, ապա դրա վերաբերյալ միջազգային կանոնակարգերը, մասնավորապես օրինակ ԵԱՀԿ 2017 թվականին ընդունված սկզբունքներն ու մոտեցումները առաջին հերթին սահմանում են, որ սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող իրականացվել այնպես, որ պարունակի հետագա պատերազմի «առիթներ» կամ «մոտիվներ»: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այդ գործընթացը իրականացվի հենց գետննի վրա գոյություն ունեցող, եւ ուրեմն առաջին հերթին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու կենսակա կարիքները հաշվի առնող մեթոդաբանությամբ:

Գետնի վրա սակայն այդ ամենը գոյություն չունի, ու թեեւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տեղեկատվական «գետնի վրա» փորձոււմ է առարկայացնել «կարեւոր պայմանավորվածությունների» մտայնություն, այդուհանդերձ Կոպենհագենի ամբիոնում նա փաստացի փորձում է կանչել SOS:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում