Monday, 27 05 2024
Ամերիկացի համանախագահը կցրի՞ Ալիեւի սպասումները
Վարչապետը ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին և տարվող աշխատանքներին
00:00
Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Կացարանի խնդիր ունեցողները տեղափոխվել են հյուրանոցներ
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ
Ֆրանսիայի դեսպանությունն իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր
Բագրատ Գալստանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է վաղվա անելիքները
Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ
«Վրացական երազանքը» կորցնում է իր գլխավոր հաղթաթուղթը. գնում են Սահակաշվիլիի ճանապարհով
Ներկայում իրականացվում են հետաղետային աշխատանքներ, փրկարարական ջոկատները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը. ՆԳՆ փոխնախարար
Իսկ եթե 50 հազար մարդ հավաքվի ու ասի՝ «առանց Բագրատ Հայաստան», ի՞նչ պատասխան են տալու
Գալստանյանը ձգտում է սահմանադրական կարգի տապալման. տեռորիստական նկրտումներ են
Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ առկա չէ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ներկայացրել է անհրաժեշտ վարքականոններ ջրհեղեղի դեպքում (ԼՐԱՑՎԱԾ)
Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակն ու վնասների չափը
Լոռիում և Տավուշում հոսանքազրկվել են Ucom կապի կայանները, որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին
Լուռու և Տավուշի մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնակի գործում է ԱԻ-ում Լոռու բնակչության պաշտպանության պլանը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը
Խնդրել եմ կաթողիկոսին՝ սառեցնել իմ հոգևոր ծառայությունը․ Բագրատ Գալստանյան
Գուրգեն Մելիքյանը հայտարարում է իրենց Վարչապետի թեկնածուի անունը՝ Բագրատ Սրբազանն է
Պետք է պատրաստվել արտահերթ կամ հերթական ընտրությունների. Գալստանյանը ազդարարում է պայքարի 3-րդ փուլը
Ռուսները համարձակ չեն. դարձան Պուտինի ստրուկը, իսկ մենք վրացի ենք՝ քաջ և խելացի ազգ ենք
ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում

Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը

Մայիսի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Հնդկաստանի նախարարությունների միջեւ առաջին պաշտպանական խորհրդակցությունը: Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության, խորհրդակցությունն անցել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ:

Բացի երկկողմ հարցերից, քննարկվել է նաեւ ռեգիոնալ իրավիճակը, իսկ խորհրդակցության արդյունքում ստորագրված արձանագրությամբ նախատեսվում է ստեղծել երկկողմ պաշտպանական գործակցության հարցերի աշխատանքային խումբ: Փաստացի, Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանական գործակցությունը ինստիտուցիոնալացվում է, ձեւավորվում են աշխատանքային հաղորդակցության առավել ընդգրկուն մեխանիզմներ:

Սա անշուշտ ողջունելի աշխատանք է Հայաստանի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ: Միաժամանակ հարկ է արձանագրել անշուշտ, որ հարցը փաթեթային է եւ Հնդկաստանի հետաքրքրությունը պայմանավորված  այն լայն քաղաքական նպատակադրումներով, որ ունի Դելին որպես համաշխարհային գործընթացների մասնակից: Միաժամանակ անկասկած է, որ Հայաստան-Հնդկաստան գործակցության արդյունավետ եւ կայուն զարգացումը էապես առնչվելու է Իրանի արդյունավետ ներգրավվածության հարցին:

Այդ իմաստով, դեռեւս նախորդ տարի ապրիլին Երեւանում տեղի էր ունեցել երեք երկրների արտգործնախարարությունների մակարդակով առաջին եռակողմ խորհրդակցությունը: Պաշտպանական բնագավառում եռակողմ խորհրդակցության կամ գործակցության ձեւաչափը թերեւս իրատեսական չէ, հաշվի առնելով որոշակի նրբություններ, կապված Իրանի ռեգիոնալ դերակատարության հետ: Սակայն, հաշվի առնելով խնդրի հենց փաթեթային տրամաբանությունն ու մոտիվացիոն հիմքը, եռակողմ գործակցության ինստիտուցիոնալացումը կարող է տեղի ունենալ հենց արտգործնախարարությունների մակարդակով: Անցել է ավելի քան մեկ տարի, սակայն կարծես թե տեղեկություն չկա Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ ձեւաչափով ԱԳՆ մակարդակում նոր խորհրդակցության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում