Մեկնարկել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչը։
Քառորդ եզրափակչի առաջին խաղում մրցեցին Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականները։
Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ է դարձել Նեյմարը։ 117-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Պետկովիչը։
Հաղթողը որոշվեց 11-մետրանոցներով։ 4։2 հաշվով հաղթեցին խորվաթ ֆուտբոլիստները։
Այսպիսով, Խորվաթիայի ընտրանին դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Նիդերլանդներ — Արգենտինա զույգի հաղթողը։