
Կրկին Հայաստան-Թուրիքա․ Եվրո-2024-ի վիճակահանության արդյունքները
Քիչ առաջ Ֆրանկֆուրտում տեղի ունեցավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց 4-րդ ենթախմբում Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ միասին։
Մրցաշարը կմեկնարկի գալիք տարվա մարտին։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականները միևնույն ենթախմբում էին ընդգրկել նաև 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։