Saturday, 11 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ով է իրականում 2021թ․-ի լավագույն մարզիկը․ Թոփ-5-ն ըստ «Առաջին լրատվական»-ի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երեկ ամփոփեց 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Լավագույնների ընտրությունը կայացել էր ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Լավագույն տասնյակում տեղ են գտել ըմբիշներ, Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկներ Դավիթ Չալոյանը, Հովհաննես Բաչկովը, շախմատիստ Էլինա Դանիելյանն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին մեր երկրում այլևս չկա տարվա լավագույն մարզիկ անվանակարգը։ Մասնավորապես, լավագույնն են համարվում այն բոլոր մարզիկները, որոնք տեղ են գտել լավագույն տասնյակում։ Երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքները կարելի է համարել օբյեկտիվ։ Այնուամենայնիվ, ամփոփելով անցնող տարին փորձենք հասկանալ թե ով է 2021 թվականի Հայաստանի լավագույն մարզիկը։

Վերլուծելով մերոնց մրցելույթները «Առաջին լրատվական»-ը ներկայացնում է իր վարկածով այս տարվա լավագույն մարզիկների հնգյակը։ 2021 թվականին Հայաստանն ունեցավ մեկ աշխարհի չեմպիոն ի դեմս Մալխաս Ամոյանի։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանայնն ու Սիմոն Մարտիրոսյանը արծաթ մեդալակիր դարձան, իսկ Հովհաննես Բաչկովը և Արթուր Դավթյանը նվաճեցին բրոնզ մեդալ։ Առանձնացնենք նաև երիտասարդ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանին, որը աշխարհի առաջնությունում դարձավ արծաթ մեդալակիր։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում նշանակալի մրցաշարերում՝ աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում մենք նշանակալի հաջողություններ գրանցել ենք բացառապես ըմբշամարտում, ծանրամարտում և բռնցքամարտում։ Չնայած, որ այս մարզաձևերը աշխարհում մասսայականություն լայն չեն վայելում այնուամենայնիվ դրանք հենակետային են մեզ համար։ Այս տարվա օլիմպիական խաղերը կարելի է աննախադեպ համարել Հայաստանի համար։ Խոսքը մարմնամարզիկ Արթուր Դավթյանի փայլուն ելույթն էր հենացատկում։ Դավթյանը մեր երկրի համար նվաճեց առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունում։ Մարզաձև, որը առանցքային դիրք ունի թե օլիմպիական խաղերում և թե մարզաշխարհում։ Սուղ պայմաններում Արթուր Դավթյանն ըստ էության արեց անհնարինը։ Մեր մարմնամարզիկը շատ մոտ էր օլիմպիական ոսկուն և արժանի էր օլիմպիական ոսկուն, բայց․․․։ Նրա նվաճած մեդալն իսկապես ոսկու արժեք ունի թե հայկական սպորտի և թե մեր երկրի համար։ Ուստի առանց երկմտելու «Առաջին լրատվական»-ը տարվա լավագույն մարզիկ համարում է Արթուր Դավթյանին։ Երկրորդ հորիզոնականում տեսնում ենք Մալխաս Ամոյանին։ Այս մարզիկը վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցել։ Նրան համարում ենք գալիք օլիմպիական խաղերի ոսկե մեդալի իրական հավակնորդ։ Մեր լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը եզրափակում է լավագույն եռյակը։ Ալեքսանյանը մոտ էր Տոկիոյում պատմական արդյունք գրանցելուն և հռչեկվելու Օլմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։

Ցավոք հայ մարզիկը մրցավարական կողմնակալության զոհ դարձավ։ Այնուամենայնիվ մեր օլիմպիական չեմպիոնն դեռևս ունի հնարավորություն 2024 թվականին վերականգնելու արդարությունը և դառնալու անկախ Հայաստանի առաջին օլիմպիական կրկինակի չեմպիոնը։ Չորրորդ տեղում տեսնում ենք Հովհաննես Բաչկովին։ Վերջինս իր կայուն ելույթներով տեղ է գտել աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների շարքում։ Օլիմպիական բրոնզից զատ Բաչկովը երրորդ տեղ զբաղեցրեց նաև աշխարհի առաջնությունում։ Լավագույն հնգյակում տեսնում ենք նաև Դավիթ Չալոյանին, որը այս տարվա գլխավոր հայտնությունն էր: Ինչպես Արթուր Դավթյանը Չալոյանը գլխից վեր ցատկելով արենց ըստ էության անհնարինը և արժանի է լինել լավագույն 5 մարզիկների շարքում։ Հնարավոր է շատերը չմահաձայվեն այն բանի հետ, որ Սիմոն Մարտիրոսյանին չենք ընդգրկել լավագույն հնգյակում։ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ծանրորդից այս տարի սպասելիքներն ավելի քան մեծ էին։ Նրան կես քայլ էր բաժանում դեպի օլիմպիական ոսկին, բայց․․․։ Ինչ խոսք ոսկին չնվաճելու մեջ կան նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, բայց ընդուենք, որ Սիմոն Մարտիրոսյանը այս տարի իր հնարավորություններից ցածր ելույթ ունեցավ։

Մեր ծանրորդը սպասելիքները չարդարացրեց նաև վերջերս Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում բավարարվելով բրոնզե մեդալով։ 2021 թվականին մեր մարզիկների գրանցած հաջողություններից առանձնակի ուշադրության է արժանի Էլինա Դանիելյանի փայլուն ելույթը Եվրոպայի առաջնությունում։ Մեր ուժեղագույն շախմատիստուհին Հայաստանին պարգևեց առաջին ոսկե մեդալը կանանց շախմատի անհատական մեծ մրցաշարերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում