Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սիմոն Մարտիրոսյան, Հակոբ Մկրտչյան․․․ Հայաստանի ոսկե հնարավորությունը Տաշքենդում

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն Հայաստանի ներկայացուցիչները։ Քիչ անց մրցահարթակ դուրս կգա 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։ Վաղը ժամը 15:00-ին Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում:Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի միանգամից երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը: Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:

Տաշքեդի աշխարհի առաջնությունում մեր հավաքականը բավական ուժեղ կազմով է ներկայացել։ Բացառությամբ B խմբում հայտավորված Դավիթ Հովհաննիսյանի և Տաթև Հակոբյանի, մյուս 8 ծանրորդներին կարելի համարել մեդալի իրական հավակնորդներ։ Ոսկե մեդալ ակնկալում ենք Սիմոն Մարտիրոսյանից, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում բավարարվեց արծաթե մեդալով։ Սա լավ հնարավորություն է Մարիտրոսյանի համար ապացուցելու որ հանդիսանում է աշխարհի ուժեղագույն ծանրորդներից մեկը։ Նշենք, որ Մարտիրոսյանը աշխարհի կրկինակի չեմպիոն և ռեկորդակիր է։ Բարձր արդյունք ենք սպասում նաև Գոռ Մինասյանից։ Վերջինս վերջին խոշոր մրցաշարերում փորձում էր ձեռնոց նետել այս քաշային կարգում հավասարը չունեցող վրացի Լաշա Տալախաձեին։ Ամեն դեպքում Մինասյանից առնվազն արծաթե մեդալ ակնկալում ենք։ Սպասելիքները մեծ են նաև Վարազդատ Լալայանից, աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանից, Սամվել Գասպարյանից, Արսեն Մարտիրոսյանից և վերջապես Անդրանիկ Կարապետյանից։ Վերջինս ունենալով մեծ պոտենցիալ խոշոր մրցաշարերում տարբեր պատճառներով մեծ հաղթանակների չի հասել։

Հուսով ենք որ Կարապետյանին կհաջողվի այս անգամ բարձր արդյունքի հասել։ Ընդհանուր առմամբ այս առաջնությունից մեր հավաքականից ակնկալում ենք առնվազն 3-4 մեդալ։ Աշխարհի նախորդ առաջնությունը կայացել էր Թաիլանդի Պատտայա քաղաքում՝ 2019թ. սեպտեմբերին: Մասնակից 84 երկրների 734 մարզիկ – մարզուհիները այն ժամանակ սահմանել էին համաշխարհային 23 ռեկորդ: Դրանցից անմասն չէր մնացել մեր երկրի հավաքականը: 109 կգ քաշային կարգում, երկամարտի 429կգ արդյունքով, աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց բացի, Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրել էր ռեկորդային ՝ 199կգ ծանրաձողը: Նրանից բացի չեմպիոն դարձավ և նաև Հակոբ Մկրտչյանը: Նա երկամարտում լավագույնն էր 375 կգ արդյունքով:Աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Գոռ Մինասյանը 460 կգ կգ արդյունքով: Նույն քաշային կարգում երկամարտի 437 կգ արդյունքով բրոնզե մեդալ էր նվաճել Ռուբեն Ալեքսանյանը:

Սա լուրջ նվաճում էր, որի արդյունքում մեր թիմը գրավել էր պատվավոր երրորդ տեղը: Կապված դոպիկ սկանդալի հետ Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի տրված էր ընդամենը մեկ տեղ։ Այս առաջնությունը հնրավորություն է նաև ստուգելու հայկական ծանրամարտի ներկայիս պոտենցիալը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում