Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։
Այսօր երեկոյան եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի 63.5 քաշային Հովհաննես Բաչկովը: