Տոկիոյի օլիմպիական խաղերում քիչ առաջ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 77 քաշային Կարապետ Չալյանը։
Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 2:1 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, ռուս Ալեքսանդր Չեխիրկինին։
Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ։
1/8 եզրափակիչում Չալյանը 5:0 հաշվով հաղթել էր Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին։