Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Տոկիո-2020․ Առաջին մեդալը օգոստոսի 1-ի՞ն․ Հայ մարզիկների իրական հնարավորությունները․․․

Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր տպավորիչ ելույթով աչքի ընկավ մեր բռնցքմարտիկներից 75-քաշային Արման Դարչինյանը։ 1/8 եզրափակիչում նա առավելության հասավ սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ։ Լարված մենամարտի առաջին ռաունդը հայ բռնցքամարտիկի համար հաջող չդասավորվեց։ Թեև մեր մարզիկը ճնշում էր մրցակցին, բայց Շեմեզը ավելի շատ հարվածներ հասցրեց ու հաղթեց 4;1 հաշվով։ Երկրորդ ռաունդում Դարչինյանը փոխեց մարտավարությունն ու առաջ նետվելով լուրջ առավելություն ստացավ։ Մի շարք հուժկու հարվածներ և սլովակ մարզիկը ստիպված կամ բռնում էր մրցակցին, կամ պարզապես փախչում էր ռինգում։ Երրորդ ռաունդում Դարչինյանը էլ ավելի մեծացրեց ճնշումը ինչի արդյունքում մրցակիցը սկսեց ավելի շատ բռնվել մեր մարզիկից, որի համար նույնիսկ նկատողություն ստացավ։ Մրցավարների որոշմամբ հայ բռնցքամարտիկը առավելության հասավ 5։0 հաշվով։ Հաղթանակից հետո Դարչինյանը նշել է, որ մենամարտել է հատուկ մշակված մարտավարությամբ։

Արման Դարչինյանի հաջորդ մրցելույթը օգոստոսի մեկին է։ Մրցակիցը ֆիլպինցի Էմիռ Մարսիալն է։ Վերջինս 2019 թվականի աշխարհի փոխչեմպիոնն է։ Հաղթելու դեպքում Դարչինյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։ Այսպիսով, օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներից երկուսը, պայքարը սկսեցին հաղթանակով։ Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել էր Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Հուլիսի 31-ին 1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ։ Արման Դարչինյանին ընդամենը մեկ քայլ է բաժանում կիսաեզրափակչից։ Հավանական է, որ օգոստոսի օգոստոսի 31-ին Հայաստանն ունենա առաջին մեդալը։ Մեր բռնցքամարտիկներից միակ պարտությունը կրել էր 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում զիջելով Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային։ Ինչևէ, ամփոփելով մինչ օրս Հայաստանի հավաքականի ելույթը փորձենք գնահատել մեդալներ նվաճելու հնարավորությունները։ 17 օլիմպիականներից պայքարից դուրս են մնացել Կորյուն Սողոմոնյանը, ձյուդոյին՝ Ֆերդինանդ Կարապետյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։ Այս պահին պայքարը շարունակում են հայաստանցի 13 օլիմպիականներ։

Նրանցից լողորդ Արթուր Բարսեղյանը վաղը ուժերը կփորձի 50 մ ազատ ոճում։ Նշենք սակայն, որ Բարսեղյանից սպասելիքները մեծ չեն և նա չի համարվում մեդալի հավակնորդ։ Մրցանակային տեղերի համար ըստ էության պայքարելու են 12 հայաստանցի մարզիկներ։ Նրանցից մարմնամարզիկ Արթուր Դավթյանը օգոստոսի 2-ին ելույթ կունենա հենացատկի եզրափակչում։ Դավթյանից, ինչպես նաև մեր երկու բռնցքամարտիկներից սպասելիքները մեծ են։ Օգոստոսի 1-ին պայքարը կսկսի հունա-հռոմեական ըմբիշ Արմեն Մելիքյանը։ Օգոստոսի 2-ին բացի Արթուր Դավթյանից՝ ելույթ կունենա նաև հունա-հռոմեական ըմբիշներ Կարապետ Չալյանը և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նրանք պայքարը սկսելու են 1/8-րդ եզրափակչից և երկուական հաղթանակ տանելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ։ Օգոստոսի 3-ին ծանրամարտի 109 քաշային կարգում ելույթ կունենա աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Նույնը օրը ասպարեզ դուրս կգան նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը և ըմբիշ Կարեն Ասլանյանը: Այսինքն օգոստոսի 2-3-ը մեր օլիմպիական հավաքականի համար լինելու են հույժ կարևոր օրեր։ Իրադարձությունների միանգամայն հաջող դասավորվելու պարագայում՝ օգոստոսի 3-ին Հայաստանը կարող է ունենալ 4-5 մեդալ։ Ազատ ոճային ըմբշամարտի մրցումները կսկսվեն օգոստոսին 4-ին։ Այս մարզաձևում մենք չեմպիոնական ակնկալիքներ ունենք Արսեն Հարությունյանից և Վազգեն Թևանյանից։ Հարությունյանը պայքարը կսկսի օգոստոսի 4-ին, իսկ Թևանյանը օգոստոսի 6-ին։

Թևանյանը կլինի մեր օլիմպիական հավաքականի վերջին մասնակիցը։ Ընդհանուր առմամբ մինչ օրս մեր հավաքականի ելույթը Օլիմպիադայում կարելի է համարել բավարար։ Փոքր-ինչ հիասթափեցրին Ֆերդինանդ Կարապետյանն ու Կորյուն Սողոմոնյանը։ Փոխարենը փայլուն ելույթներով աչքի ընկան Արթուր Դավթյանը, Հովհաննես Բաչկովը և Արման Դարչինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում