Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրվա ավարտից հետո առաջատարը Ճապոնիայի թիմն է: Հյուրընկալող պետության ներկայացուցիչներն ունեն 8 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ (ընդհանուր` 13 մեդալ), երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է 7 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով (ընդհանուր` 14 մեդալ) և եռյակը եզրափակում է Չինաստանի ընտրանին` 6 ոսկի, 5 արծաթ, 7 բրոնզ (ընդհանուր` 18 մեդալ):