Friday, 07 10 2022
24 ժամ հաղթանակը վայելելու համար․ «Փյունիկի» լուրջ հայտը Եվրոպայում
«Փյունիկի» երկրորդ փայլուն հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում
Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
«Խնդրում եմ՝ մեզ հետ եղեք, օգնեք մեզ»․ Այսօր՝ «Հանրապետականում»․․․
Հայաստանի հավաքականի խաղացողի ֆանտաստիկ գոլը դաշտի կենտրոնից
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Մխիթարյանից հետո․ Նոր առաջատար և իրավիճակ Հայաստանի հավաքականում
Ինչու ես ռուսներն Արսեն Զախարյանին «ուղարկում» Եվրոպա
Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը
Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին
11:15
127 զոհ. ֆուտբոլային խաղն ավարտվել է ծեծկռտուքով
Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․
ՀՖՖ-ի հրատապ որոշումը․ Ինչու Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց ժամանակից շուտ
Խոակին Կապառոսն այլևս Հայաստանի հավաքականի մարզիչը չէ
Կապառոսը պետք է հեռանա․ ՀՖՖ-ի որոշման արժեքը․․․
Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․
Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց
Մեծ ռևանշի խաղն այսօր․ Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում 11 տարի անց․․․
Վաղը` Դուբլինում․ Կապառոսը կհայտարարի՞ հրաժարականի մասին, թե՞․․․
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Հաղթել Ուկրաինային․ Քննություն, որը ձախողելու իրավունք չունենք․․․
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում
Ուկրաինան նոկաուտի ենթարկվեց 17 րոպեում. Հայաստանի 10-րդ հնարավորությունը․․․․
Ի՞նչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն․ Վճռորոշ երկու խաղ Խոակին Կապառոսի համար․․․
Ինչու «Արարատ-73»-ի լեգենդի թոռը մերժեց Հայաստանին
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը
«Մեզ վստահված դիրքը պատվով պահեցինք»․ Եվս մեկ հաղթանակ պատերազմական իրավիճակում
Խոակին Կապառոսի ցուցակն ու կտրուկ որոշումը․․․
Թասիբով խաղը․ «Փյունիկի» օրինակելի հաղթանակը պատերազմական իրավիճակում
«Փյունիկը» հաղթեց Սլովակիայի չեմպիոնին

Հայաստանի ոսկե հնարավորությունը Տոկիոյում․ Քանի մեդալ ենք նվաճել Ռիոյից հետո․․․

Վաղը Տոկիոյում կմեկնարկեն 32-րդ օլիմպիական խաղերը։ Հիշեցնենք, որ մարզական գլխավոր իրադարձությանը Հայաստանը կներկայացնեն 17 մարզիկներ, որոնք մեդալների համար կպայքարեն 8 մարզաձևերում։ Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը / 77 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը / 57 կգ / Վազգեն Թևանյանը / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ / , Հովհաննես Բաչկովը / 63կգ / Արման Դարչինյանը / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ / , ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ/, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը: Ինչ խոսք, մեր հավաքականի կազմը կարող էր ավելի ներկայացուցչական լինել, բայց․․․։ Կորոնավիրուսի համավարակը էական ազդեցություն ունեցավ թե Օլիմպիադային, և թե նախապատրաստական փուլին։ Հիշեցնենք, որ խաղերը պետք է անցկացվեին անցյալ տարվա ամռանը։

Նշենք նաև, 2016 թվականին Ռիոյում կայացած նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կազմված էր 33 մարզիկներից։ Ասել, որ հայկական սպորտում կտրուկ անկում է սկսվել՝ ճիշտ չի լինի։ Օլիմպիադայի մեկնարկին ընդառաջ փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն է թողել կորոնավիրուսը մարզական ընդհանուր պատկերի վրա և իրականում ինչ պոտենցիալ ունի հայկական սպորտը։ Եվ այսպես, 2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս ցուցանիշն ուղիղ 10 անգամ ավելի ցածր է 2019 թվականի համեմատ։ 2019 թվականի ընթացքում հայ մարզիկները նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրել է 37 մարզիկ, որոնք նվաճել են 5 ոսկե (հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1), 3 արծաթե (հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1) և 3 բրոնզե (բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1) մեդալներ: Եվրոպական խաղերին մասնակցող 43 երկրների թվում Հայաստանի պատվիրակությունը թիմային հաշվարկով զբաղեցրել է 11-րդ տեղը:Բացի այդ, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 ֆեդերացիաներն անցնող տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ անցկացրել են Հայաստանի Հանրապետության 100 առաջնություն, 147 ուսումնամարզական հավաք, մասնակցել 195 միջազգային մրցաշարի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների (բոլորը՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների): Մեդալների ընդհանուր ցուցանիշը 2018 թվականի համեմատ աճել էր 19-ով: 2017 թվականին տարիքային տարբեր խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում և Բուենոս Այրեսի երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել էին 203 մեդալ, որից 71 ոսկե, 57 արծաթե և 75 բրոնզե: 2018 թվականի համեմատ, սակայն, նվազել էր մեր մարզիկների նվաճած ոսկե մեդալների քանակը: Մասնավորապես, 2018 թվականի տարվա համեմատ 10 ոսկե մեդալ ավելի քիչ էին նվաճել:

2017 թվականին պետական աջակցության ծրագրում ընդգրկված 32 մարզական ազգային ֆեդերացիաները մասնակցել են 176 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների: 2017թ.-ին թիմերի մարզիկները 15 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել էին 201 մեդալ՝ 61 ոսկի, 49 արծաթ և 91 բրոնզե: Անդրադառնանք նաև 2016 թվականին, որը Օլիմպիական էր: Մասնավորապես, Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև՝ 4 օլիմպիական մեդալ: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ վերջին 3 տարիներին հայկական սպորտում որոշակի աճ է գրանցվել, և կան բոլոր նախադրյալները Տոկիոյի օլիմպիական խաղերում լուրջ հաջողություններ գրանցելու:

Ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի՝ մենք ունենք աշխարհի կրկնակի չեմպիոն, որը Օլիմպիական ոսկու իրական հավակնորդ է: Ոսկե մեդալների իրական հավակնորդների շարքում են Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։ Վերջինս հայկական սպորտի գլխավոր հայտնությունն է։ Եվ վերջապես ոսկի ենք ակնկալում նաև Արթուր Ալեքսանյանից: 2021 թվականը հնարավորություն է՝ արձանագրելու այն վերելքը, որը վերջին տարիներին նկատվում է մեր սպորտում: Օլիմպիական խաղերը կարելի է համարել սպորտային ներուժի իրական ինդիկատոր: Այո, մեր հավաքականի կազմը քանակական առումով համեստ կլինի, բայց որակական առումով այն բավական ուժեղ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում