Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Սյս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆեդերացիան և Չերչեսովը համատեղ որոշում են ընդունել չշարունակել համագործկացությունը:
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Եվրոպայի ընթացիկ առաջնության խմբային փուլում վերջինն էր: Ընտրանին երկու պարտություն կրեց և հաղթեց միայն Ֆինլանդիային:
Չերչեսովը Ռուսաստանի ազգային ընտրանին գլխավորել է 2016 թվականից: 2020 թվականի մարտին մարզիչը նոր պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: