Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Վարազդատ Հարոյանը պայմանագի՞ր է կնքել․ Ով է կանգնած գործարքի հետևում

Առաջիկա օրերին հայկական ֆուտբոլում տեղի կունենա ևս մեկ նշանակալի իրադարձություն։ Մեր հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր կկնքի Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Կադիսի» հետ։ Իսպանական մամուլում տարածված տեղեկության համաձայն, կողմերն արդեն իսկ համաձայնության են եկել և գործարքը արդեն իսկ կարելի է կայացած համարել։ Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր, որից հետո «Կադիսը» պաշտոնապես կհայտարարի Հարոյանի տրանսֆերի մասին։ «Ունենք նոր ֆուտբոլիստ, որի հետ պայմանագիր ենք կնքել հաջորդ մրցաշրջանի համար: Վստահ եմ, որ նա կուժեղացնի մեր թիմը։ Այս պահին սակայն դեռ չեմ կարող նշել նրա անունը: Կասեմ միայն, որ նա պաշտպան է»,- Marca-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն։ Վերջինս նշել է նաև, որ նոր ֆուտբոլիստը ելույթ չի ունեցել իսպանական Լա լիգայում։ Վարազդատ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա փետրվարին:

Պայմանագիրը ղազախական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ավարտը: 28-ամյա Հարոյանը «Աստանայի» կազմում անց է կացրել 10 հանդիպում դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարոյանի «Կադիս» տեղափոխվելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպական թոփ 5 առաջնություններից արդեն 3-ում կունենա ներկայացուցիչ։ Ի դեմս Հենրիխ Մխիթարյանի մենք ֆոււտբոլիստ ունենք Իտալիայի Ա սերիայում, իսկ մեր հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ելույթ է ունենում գերմանական Բունդեսլիգայում։ Իսկ ո՞վ է կանգնած Հարոյանի Իսպանիայի տեղափոխվելու հետևում։ ««Կադիս»-ի նախագահը հաստատեց, որ ակումբը համալրվելու է պաշտպանով, որը հանդես չի եկել Իսպանիայում: Խոսվում էր մի քանի ֆուտբոլիստների մասին, բայց երեկ նրա անունը հայտնի դարձավ։ Նա Վարազդատ Հարոյանն է Հայաստանից։ Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականը մարզում է Խոակին Կապառոսը, ով Մանուել Վիսկանոյի մտերիմ ընկերն է։ Դժվար չէ ենթադրել, որ այս հանգամանքը կարող էր նպաստել Հարոյանի վերաբերյալ հարցումներ և տեղեկություններ տեղադրելու հարցում»- գրում է իսպանական Portal Cadista պարբերականը։ Վերջին զարգացումներից պարզ է դառնում, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը օգտագործելով իր կապերը ջանքեր է գործադրում հայ ֆուտբոլիստներին բարձրակարգ ակումբներ տեղափոխելու համար։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի նորեկ, Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը հայտնվել է իսպանական «Սևիլիայի» դիտակետում։ Ինչևէ, փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում «Կադիսը» և ինչ պոտենցիալ ունի այս ակումբը։

Իսպանիայի ավարտվող առաջնությունում «Կադիսը» 43 միավորով 12-րդ հորիզոնականում է և գալիք մրցաշրջանում ապահովագրել է մասնակցությունը Իսպանիայի բարձրագույն լիգայում։ Նշենք, որ «Կադիսը» Լա լիգայի 20 ակումբներից ամենահամեստ ֆինանսական ռեսուրսն ունի։ Մասնավորապես, այս թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 38․7 միլիոն եվրո։ Համեմատության կարգով նշենք, որ Իսպանիայի ամենաթանկ ակումբի՝ «Բարսելոնայի» տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 823 միլիոն եվրո։ «Կադիսի» ամենաթանակ ֆուտբոլիստը 28-ամյա կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսն է, որի տրանֆսերը գնահատված է 7 միլիոն եվրոյով։ Ամենացածր տրանսֆերային արժեքն ունի դարպասապահ Դավիդ Գիլը՝ 400 հազար եվրո։ Այս պահին թիմում ընդգրկված են 10 լեգեոներներ, որոնցից 3-ը ելույթ են ունենում իրենց երկրների ազգային հավաքականերում։ 1977-1993 թվականները «Կադիսը» ելութ է ունեցել «Լա լիգայում», այնուհետև տևական ժամաակ կորցրել տեղի Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում։ 2005/2006 թթ մրցաշրջանում «Կադիսը» վերադարձել է Լա լիգա, սակայն անհաջողության մատնվել։

Նախորդ մրցաշրջանում նվաճելով Լա լիգայի ուղեգիր, «Կադիսը» հաջող ելութ ունեցավ՝ պահպանելով իր դիրքը։ Ինչևէ, Հարոյանի ներկայիս ակումբը՝ «Աստանայի» տրանսֆերային ընդհանուր արժեքտ կազմում է 16․4 միլիոն եվրո։ Հարոյանի տրանսֆերային արժեքն էլ գնահատված է 800 հազար եվրոյով։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հարոյանն անց է կացրել 58 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Վերջին հաղթական հանդիպումներում Հարոյանը կրել է մեր ազգային թիմի թևկապը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում