Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները, այդ թվում՝ ՀՖՖ-ն, դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը

Կայացել է ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կոնգրեսին ելույթ է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով առաջարկել է ընդունել Սուպերլիգայի ստեղծումը դատապարտող տեքստ: ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն քվեարկել են տեքստի ընդունման օգտին:

«ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաները և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցները դատապարտում են այսպես կոչված «Սուպերլիգայի» վերաբերյալ հայտարարությունը: ՈՒԵՖԱ-ի կոնգրեսն անդրդվելի է այն հարցում, որ փակ «Սուպերլիգան» հակասում է եվրոպական հայեցակարգին, որն է՝ միասնական, բաց, միմյանց աջակցող, սպորտային արժեքների վրա հիմնված: ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները հավատում են իրական եվրոպական մոդելին, որը հիմնված է բաց մրցաշարերի, սոլիդարության և միջոցների այնպիսի բաշխման վրա, որն ապահովում է ֆուտբոլ խաղի կայունությունը և զարգացումը բոլորի համար և եվրոպական արժեքների ու սոցիալական արդյունավետության խթանումը:

Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է այն փաստը, որ նրանց այսօրվա կարգավիճակը ձեռք չի բերվել մեկուսացման պայմաններում։ Այն եվրոպական դինամիկ համակարգի մի մասն է, որտեղ թե՛ մեծ և թե՛ միջին ու փոքր ակումբները իրենց լուման են ունեցել բոլորի հաջողություններում և ձախողումներում։ Բոլորից առանձնանալու և բոլորի կողմից ստեղծված ժառանգությունը սեփականաշնորհելու նախաձեռնությունն անարգանք է եվրոպական, ինչպես նաև մարզական արժեքների նկատմամբ։

ՈՒԵՖԱ-ն և իր անդամ կազմակերպությունները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ամուր կանգնած են իրենց դիրքերում և բոլոր հնարավոր միջոցներով կպայքարեն վերոնշյալ ակումբների սեփականատերերի և նրանց հովանավորների այս քայլի դեմ։ Մենք գիտենք, թե այս ամենի բարոյական հիմքում ինչ է ընկած ու կպաշտպանենք ֆուտբոլը եսասեր կլանից, որը մտահոգված չէ ֆուտբոլի ապագայով։ Մենք եվրոպական ֆուտբոլն ենք, նրանք՝ ոչ», – ասված է հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում