Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։
Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։
Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաեւ ավագի թեւկապը։ «Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգային։ Վարգասի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։








































