Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Տամբովի» մամուլի ծառայությունը: Հայ հարձակվողը երկու տարվա պայմանագիր է ստորագրել այս ակումբ հետ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչի» ակումբից: Կարապետյանը «Սոչիի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Նա ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: