ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերի ժամանակացույցը: Խաղերը կանցկացվեն Ռուսաստանի Կազան քաղաքում` 2011 թ. մայիսի 3-27-ը: Թոփալովը, Կարլսենը, Կրամնիկը, Արոնյանը, Գելֆանդը, Մամեդյարովը, Ռաջաբովը և Կամսկին պետք է մինչև 2010 թ. դեկտեմբերի 22-ը հաստատեն իրենց մասնակցությունը: Հրապարակվել են նաև պահեստային մասնակիցների անունները` Գրիշչուկ, Յակովենկո, Վան Յու: Տեղեկատվությունը` armchess.am-ից: