Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հանրահայտ մասնագետները՝ Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հաստատեց, որ մեր ազգային հավաքականի առաջ խնդիր է դրված պայքարել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ «Պարտավոր ենք պայքարել, չնայած գիտակցում ենք, որ դժվար է լինելու։ Պետք է խաղալ, իսկ խաղադաշտում ամեն ինչ հնարավոր է։ Մենք Կապառոսի պես փորձառու և բանիմաց մասնագետ էինք փնտրում։ Ես ու Խոակինը հին ծանոթներ ենք, ու ես կատարելապես գիտեմ նրան։ Կապառոսն ի ծնե հաղթող է, ու դա հենց այն է, ինչ մեզ պետք է, պետք է հայ ֆուտբոլիստներին։ Խաղացողներն ու հասարակությունը Հայաստանում շատ ոգևորված են նրա ժամանումով»,- իսպանական Sport.es պարբերականին տված հարցազրույցում ասել է Մելենդեսը։

Վերջինս այմժ Իսպանիայում է, և համավարակի հետևանքով առկա սահմանափակումները թույլ չեն տալիս նրան ժամանել Երևան։ «Մարտի 11-ից Իսպանիայում եմ։ Եկել էի Չեմպիոնների լիգայի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղին ՈՒԵՖԱ-ի համար տեխնիկական զեկույց պատրաստելու ու մնացի այստեղ։ Հիմա Ալբասետեում գտնվող իմ տանն եմ, որտեղ աշխատում եմ, իսկ ազատ ժամանակ կիթառ նվագում։ Նաև մարզվում էի, իսկ երեկոյան ժամը 8-ին պատուհանից ծափահարում մեզ համար իրենց կյանքն անգամ չխնայող բուժաշխատողներին։ Այս իրավիճակը անսպասելի էր բոլոր երկրների համար, և լավ չի լինի, եթե միավորված չլինենք։ Վալենսիայից վերադառնալուց 5 օր հետո սկսեցի վատ զգալ։ Այնտեղ գրկախառնվել էի Գայայի, Պարեխոյի, Ալբերտ Սելադեսի ու ֆիզպատրաստվածության մարզիչ Խավիեր Մինյանոյի հետ։ Ջերմություն չունեի, բայց սարսափելի հազում էի։ 22 օր հակաբորբոքայիններ եմ ընդունել։ Շատ վատ ժամանակաշրջան էր։ Շնորհիվ բժիշկներ Նահառոյի ու Միգել Տոռեսիլյասի ես այն հաղթահարեցի առանց հիվանդանոց գնալու։ Հիմա լավ եմ զգում, բայց կարծում եմ՝ հանգստության համար կթեստավորվեմ։ Անհամբեր սպասում եմ Երևան վերադառնալուն, բայց տեսնենք՝ երբ հնարավոր կլինի մեկնել։ Հայաստանում համավարակի վիճակն ավելի լավ է։ Ամեն դեպքում մի փոքր կսպասենք, չնայած Հայաստանում ներքին առաջնությունը մայիսի 23-ին վերսկսելու մտադրություն ունեն»,- նշել է Մելենդեսը։

Ինչևէ, ՀՖՖ տեխնիկական տնօրենի հարցազրույցից մի քանի օր առաջ մեր հավաքականի՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու մասին հայտարարել էր նաև Խոակին Կապառոսը։ «Նպատակս է Հայաստանի հավաքականի հետ Կատարի աշխարհի առաջնությանը մասնակցել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու Հայաստան և սկսելու աշխատանքս: Ինձ համար այնտեղ հաջողության հասնելու երաշխիքը Խինես Մելենդեսն է. նրան շատ լավ գիտեմ 1985 թվականից, երբ միասին էինք աշխատում: Մելենդեսը ֆուտբոլի մասին անհավանական գաղափարներ ունի: Ինձ համարում եմ թիմ կառուցող, և ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի նման թիմը գլխավորելը»,- Sport պարբերականին տված հարցազրույցում ասել էր Կապառոսը։

Իսպանացի երկու հանրահայտ մասնագետներ՝ Կապառոսն ու Մելենդեսը, ըստ էության տվեցին հստակ գնահատական Հայաստանի ազգային հավաքականի պոտենցիալի վերաբերյալ։ Պոտենցիալ, որը շատերի համար ուղղակի տեսանելի չէ։ Ընդունենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի վերջին հանդիպումներից հետո պոտենցիալի մասին խոսելը դժվար է։ Մերոնց ցուցադրած խաղը ոչ այլ ինչ էր, քան անտիֆուտբոլ։ Հավաքականի նպատակների վերաբերյալ վերջին դիտարկումների հետ կարելի էր չհամաձայնել, եթե դրանք հնչեին ոչ այնքան ֆուտբոլային անձանց կողմից։ Բայց արի ու տես, որ մեր հավաքականի հնարավորությունները գնահատվում են այնպիսի մասնագետների կողմից, որոնք Եվրոպայի մասշտաբով փայլուն արդյունքներ են գրանցել։ Արդյունքներ են գրանցել՝ ստեղծելով մարտունակ և ամուր կոլեկտիվ։

Ընդունված պրակտիկա է, երբ յուրաքանչյուր մրցաշարից առաջ ֆուտբոլի ֆեդերացիան կամ հավաքականի գլխավոր մարզիչը հստակ խնդիր են դնում հավաքականի առաջ, որպեսզի հետագայում հնարավոր լինի ընդհանուր գնահատական տալ մրցելույթին։ Վերջին շրջանում մեր հավաքականի տարբեր մարզիչների կողմից լսել ենք թերևս թեզը, որ մեր նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է կամ ֆուտբոլասերին ուրախացնելը։ Օրացուցային պլանի համաձայն՝ մեր հավաքականն այս տարի առաջին պաշտոնական հանդիպումը պետք է անցկացնի սեպտեմբերի 5-ին, Սկոպյեում՝ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին հանդիպումն անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Հիշեցնենք, որ բացի Մակեդոնիայից, Հայաստանի հետ նույն ենթախմբում են ընդգրկվել նաև Վրաստանը և Էստոնիան։ Հավանականությունը մեծ է, սակայն, որ նախատեսված այս տարվա մերոնց առաջին հանդիպումը կրկին հետաձգվի։ The Independent-ի համաձայն՝ որակավորման փուլի խաղերը կհետաձգվեն կորոնավիրուսի համավարակի պատճառով: ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրադարձությունների նման զարգացման դեպքում դիտարկում են միջազգային հանդիպումների նոր օրացույցի կազմավորման երկու տարբերակ։ Առաջին տարբերակով՝ 2020-ի նոյեմբերին և դեկտեմբերին յուրաքանչյուր երկրում պետք է անցկացվի 3-6 խաղ։ Երկրորդ տարբերակով դիտարկվում են ազգային թիմերի հանդիպումները 2020-ի նոյեմբերին, ինչպես նաև 2021-ի մարտին, հունիսին ու սեպտեմբերին անցկացնելու տարբերակները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում