Գերմանիայի իշխանությունները թույլատրել են վերսկսել Բունդեսլիգան:
Այս մասին գրում է Reuters-ը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է հայտարարել սպորտային իրադարձությունների թույլտրման մասին լուրը: Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն 30 ներկայացուցիչ:
Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: