Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ թուրքական հայտնի Sporx.com կայքը սխալ է թույլ տվել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի կապակցությամբ։
Կայքի «Եվրալիգա» բաժնում «Ղարաբաղ» ակումբը ներկայացվել է որպես հայկական։ Առաջիկայում սպասվող «Ստրեյմուր-Ղարաբաղ» հանդիպման վերաբերյալ կայքում նշված է. «Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր» ակումբը հանդիպում է ունենալու նախորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում երրորդ տեղ զբաղեցրած «Ղարաբաղ»-ին»։
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ»-ը Եվրալիգայի այս մրցաշրջանում հաջողությամբ հաղթահարել է որակավորման առաջին փուլը՝ ի դեմս լիտվական «Բանգա»-ի և դուրս եկել որակավորման երկրորդ փուլ։