Ուրուգվայի ազգային հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ»-ի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանն ավարտում է կարիերան:
Ինչպես հայտնում է AS-ը, այս մասին Ֆորլանը հայտարարել է «Պենյարոլ» թիմի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվելուց հետո:
«Շատ բարդ որոշում էր։ Ինչքան էլ չէի ցանկանում գա այդ պահը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա անխուսափելի է, մի օր ստիպված ես ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և դադարել ֆուտբոլ խաղալ։ Վերջերս ես հետաքրքիր առաջարկ ստացա, բայց արդարացում էի փնտրում, որպեսզի չտամ համաձայնությունս։ Տարիների ընթացքում ես ավելի քմահաճ եմ դարձել։ Հիանալի կլիներ կարիերան ավարտել «Պենյարոլում», սակայն դա տեղի չունեցավ, և բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին»,- ասել է Ֆորլանը:
Դիեգո Ֆորլանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թ. մայիսին Հոնկոնգի «Կիտչի» ակումբի կազմում: