Saturday, 11 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Մենք ոչնչություն ենք, հայերը ծաղրում են մեզ». Ադրբեջանում կրքերը բորբոքվել են…

Ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում Աթենքում Հունաստանի հավաքականի նկատմամբ 3:2 հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանում երկրպագուները ցնծում են: Մեր երկրում ֆուտբոլային մթնոլորտը հաճելիորեն շիկանում է: Հիշեցնենք, որ 3-րդ տուրում՝ հունիսի 8-ին էլ մեր հավաքականը Երևանում խոշոր՝ 3:0 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ: Երկու խաղում վաստակելով 6 միավոր՝ Հայաստանը ընտրական ենթախմբում հանգրվանել է 3-րդ հորիզոնականում՝ լուրջ նախադրյալներ ստեղծելով Եվրոպայի առտաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու: Հայ երկրպագուն մեծ ոգևորությամբ սպասում է սեպտեմբերին կայանալիք ընտրական փուլի Իտալիայի և Բոսնիայի հետ երևանյան հանդիպումներին, որոնք կարող են վճռորոշ լինել եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում: Արդեն իսկ կարելի է ասել, որ սեպտեմբերին մեր երկրում բացառիկ ֆուտբոլային մթնոլորտ է տիրելու:

Ի տարբերություն Հայաստանի՝ ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները ֆիասկո են առաջացրել հարևան Վրաստանում և մասնավորապես Ադրբեջանում: Թբիլիսիում 3:0 հաշվով Ջիբրալթարին հաղթելուց հետո վրացիները հյուընկալվելիս 5:1 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին Դանիայից: Առաջին երկու խաղում չխփելով ոչ մի գնդակ՝ Վրաստանի ընտրանին 0:2 հաշվով զիջել էր Շվեյցարիային և 1:0 հաշվով՝ Իռլանդիային: 4 խաղում վաստակելով 3 միավոր՝ Վրաստանը ենթախմբում 5 հավաքականների պայքարում 4-րդն է և գործնականում կորցրել է հնարավորությունը 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու: Նշենք, սակայն, որ մեր հարևանները գերազանց էին ելույթ ունեցել անցյալ տարի նոյեմբերին ավարտված Ազգերի լիգայի խմբային փուլում՝ հայտնվելով կիսաեզրափակչում: Գալիք տարվա մարտին Վլադիմիր Վայսի գլխավորած հավաքականը կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Ազգերի լիգայից հետո, սակայն, Վրաստանի հավաքականում կտրուկ անկում է նկատվում, ինչը հարևան երկրում մտահոգության ալիք է բարձրացրել:

Իրավիճակը շատ ավելի ծանր է Ադրբեջանում: Այս երկրի ազգային թիմը հունիսի 8-ին Բաքվում 1:3 հաշվով Հունգարիային զիջելուց հետո՝ հունիսի 11-ին կրկին սեփական հարկի տակ 1:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց Սլովակիայից: Տեղի ունեցածը բողոքի լայն ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: «Մենք ոչնչություն ենք, հայերը ծաղրում են մեզ» վերտառությամբ հրապարակումներ կարելի է տեսնել ադրբեջանական մամուլում անփառունակ ելույթներից հետո:

Ավելին՝ սոցիալական կայքերում Ադրբեջանի ֆուտբոլի գերատեսչության ղեկավարների հասցեին հնչում են տարատեսակ հայհոյանքներ: Երկրպագուները տեղի ունեցածի գլխավոր մեղավոր են համարում հենց ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ պահանջելով անհապաղ հեռանալ: Ըստ ադրբեջանցի լրագրողների՝ հարևան երկրի ազգային թիմը երբեք այսքան թույլ չի եղել, և այս ընտրական շրջափուլը կարող է դառնալ ամենախայտառակը ազգային թիմի պատմության մեջ:

Ազգերի լիգայի խաղարկության ավարտից հետո Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ էր արել հավաքականի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովին: Նրան փոխարինել է խորվաթ մասնագետ Նիկոլա Յուրչևիչը: Ընտրական փուլի առաջին իսկ խաղում Ադրբեջանը մրցել էր հենց Խորվաթիայի հետ: Զագրեբում տեղի ունեցած մրցավեճում Յուրչևիչի գլխավորած հավաքականը առաջին կեսում առաջ էր անցել հաշվի մեջ, և աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան մեծ դժվարությամբ էր կարողացել 3 միավոր վաստակել: Դաշտի տերերը առաջին կեսի վերջին րոպեին հավասարեցրել էին հաշիվը, իսկ միայն 79-րդ րոպեին խփել հաղթական գնդակը:

Այս հանդիպումից հետո ադրբեջանական մամուլը շտապել էր գրել, որ Յուրչևիչի շնորհիվ վերջապես ձևավորվել է ուժեղ և մարտունակ կոլեկտիվ, որը կարող է ձեռնոց նետել նույնիսկ աշխարհի ուժեղագության հավաքականներին: Նման հայտարարություններին հաջորդեցին խայտառակ պարտությունները, որը սառը ցնցուղ էր ադրբեջանցիների համար: Այս պահին Ադրբեջանի հավաքականը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ ըստ էության կորցնելով հնարավորությունները ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու:

Նշենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը տեղի է ունենալու նաև Բաքվում: Ադրբեջանում երազում էին, որ իրենց ազգային հավաքականը մասնակցի հեղինակավոր այս մրցաշարին: Դրա համար լուրջ միջոցներ էին ծախսվում, բայց… Այսօր արդեն հասարակությունը պահանջում է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը: Արդեն իսկ կարելի է ասել, որ Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում Ադրբեջանը տապալվել է:

Բնական է, որ յուրաքանչյուր տուրից հետո հարևան երկրում ազգային թիմի ելույթը փորձում են համեմատել մասնավորապես Հայաստանի հավաքականի ելույթի հետ: Հայաստանի ընտրանու՝ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակը ադրբեջանցիների համար գույները խտացնելու լավ հնարավորություն է դարձել: Վերջին երկու հանդիպումների կտրվածքով երկու երկրների հավաքականների միջև տարբերությունն իսկապես ահռելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում