«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բաց թողնել Ռոբին վան Պերսիին: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հոլանդացի ֆուտբոլիստը կարող է լքել «Օլդ Թրաֆորդ»-ը: Այդ մասին հայտնում է The People-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել է, որ վան Պերսին կարող է «Բարսելոնա» կամ «Արսենալ» տեղափոխվել:
Բայց վան Պերսիի տեղափոխություն կկայանա միայն այն դեպքում, եթե «կարմիր սատանաներ»-ին հաջողվի ձեռք բերել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Էդիսոն Կավանիի իրավունքները:








































