Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը թիմի ղեկավարությանը խնդրում է համալրել կազմը:
«Տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթվա ընթացքում պետք է փորձենք հաջող աշխատանք կատարել, այնուհետև կարելի է մտածել առաջնությունը հաջող ավարտելու մասին»,- հայտարարել է Զեդորֆը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանֆերային պատուհանի ժամանակ «Միլան»-ի կազմը համալրել են Հոնդան, Ռամին ու Էսյենը:








































