Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչու Էմերին չզգաց Մխիթարյանի կարիքը. մրցակցությունը թեժանում է

Եվրոպա լիգայի խաղարկության 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Կիևում 3:0 հաշվով առավելության հասնելով «Վորսկլայի» նկատմամբ՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց E խմբում առաջին հորիզոնականը: 5-րդ տուրից հետո «Արսենալն» ունի 13 միավոր և 3 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Սպորտինգին»: Վերջինս երեկ Բաքվում 6:1 հաշվով ջախջախեց «Ղարաբաղին»՝ նվաճելով փլեյ-օֆի ուղեգիր: Վերջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցելու է «Ղարաբաղի» հետ, իսկ «Սպորտինգը»՝ «Վորսկլայի»:

Սպասվածի համաձայն՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ասպարեզ էր դուրս բերել ըստ էության երկրորդ կազմը: Մասնավորապես, լոնդոնյան ակումբի հարձակողական բռունցքը կազմել էին 19-ամյա Նկետիան, 18-ամյա Սմիթ-Ռոուն և 20-ամյա Ուիլոկը: Ենթահարձակվողի դիրքում էլ փորձառու Ռմեսին էր: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուիլոկը՝ ստանալով 8.7 գնահատական: Նշենք, որ այս ֆուտբոլիւտը առաջին խաղակեսի վերջնամասում դարձավ «Արսենալի» երրորդ գոլի հեղինակը: Այս հաշվարկում երկրորդը Սմիթ-Ռոուն է, որն արժանացել է 8.4 գնահատականի:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հայտացուցակում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Ի տարբերություն Մխիթարյանի՝ «Արսենալի» մի շարք առաջատարներ չէին մեկնել Կիև: Հիմնական կազմում վստահելով երիտասարդ ֆուտբոլիստների՝ Էմերին ըստ էության որոշակի մտավախություն է ունեցել և հավանաբար Մխիթարյանին հանդիպմանը հայտավորել էր ապահովության համար: Պայմանավորված Սմիթ-Ռոուի և Ուիլոկի փայլուն խաղով՝ Էմերին այդպես էլ չզգաց Մխիթարյանի կարիքը: Նշենք, որ երիտասարդ երկու ֆուտբոլիստները հանդես եկան եզրերում, իսկ Էմերին Մխիթարյանին սովորաբար հենց եզրերում է օգտագործում: Նշենք նաև, որ այս ֆուտբոլիստների մոտ բալանսավորված աճ է նկատվում, ուստի գալիք մրցաշրջանում թե՛ Մխիթարյանի և թե՛ հիմնական կազմի մյուս ֆուտբոլիստների միջև թեժ մրցակցություն է սպասվում:

Ինչևէ, արդեն դեկտեմբերի 2-ին «Արսենալը» Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կարևոր հանդիպում է անցկացնելու սկզբունքային մրցակից «Տոտենհեմի» հետ: Ենթադրվում էր, որ Կիևում Էմերին անիմաստ ռիսկի չի դիմի և կխնայի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների: Խաղալով ոչ մարտական կազմով՝ Էմերին հանգստանալու հնարավորություն տվեց հիմնական դարպասապահ Լենոյին, պաշտպաններ Մուստաֆիին, Բելերինին, Կոլաշինացին, կիսապաշտպաններ Ջակային, Մխիթարյանին, Իվոբիին, Տորեյրային և վերջապես հարձակման առաջատարներ Օբամեյանգին և Լակազետին:

Ի տարբերություն Էմերիի՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Պոչետինոն լոնդոնյան դերբիից առաջ առաջատարներին խնայելու հնարավորություն չուներ: Չեմպիոնների լիգայի խաղարկության 5-րդ տուրում «Տոտենհեմը» սկզբունքային խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության էր հասել Միլանի «Ինտերի» նկատմամբ: Նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում «Տոտենհեմը» վերջին տուրից առաջ կկորցներ հնարավորությունը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆում հայտնվելու: Հետևաբար Պոչետինոն օգտագործեց ողջ արսենալը: Ավելին, հանդիպումն ընթացով բավական լարված, և «Տոտենհեմին» միայն խաղավարտից 10 րոպե առաջ հաջողվեց խփել հաղթական գնդակը: Այս առումով Էմերիի թիմը որոշակի առավելություն կարող է ունենալ «Տոտենհեմի» նկատմամբ:

«Ուրախ եմ, որ «Վորսկլայի» դեմ մրցավեճում խնդիրներ չունեցանք: Նույնիսկ թույլ կազմով մենք զգալի առավելություն ունեինք և առաջին կեսում երեք գնդակ խփեցինք: Հիմա արդեն մտածում ենք «Տոտենհեմի» հետ հանդիպման մասին: Կարծում եմ՝ պարզ է, որ մեծ խաղ է լինելու, որը անչափ կարևոր է նաև մրցաշարային առումով: Մրցակիցը 3 միավոր ավելի ունի, սակայն մենք հնարավորություն ունենք հավասարվելու: Ես Մաուրիսիո Պոչետինոյի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, և որևէ լարվածություն չկա: Նա հիանալի մասնագետ է, և նրա ֆուտբոլային փիլիսոփայությունը ինձ դուր է գալիս: Երբեմն հանդիպել ենք Իսպանիայում և փոխանակվել մասնագիտական մտքերով: Նրանք լավ թիմ ունեն, որը կազմակերպված խաղ է ցուցադրում: Մրցաշարի ընթացքում «Տոտենհեմը» նկատելի աճ է գրանցել և հիմա լուրջ հավակնություններ ունի Պրեմիեր լիգայում: «Ինտերի» հետ մրցավեճն ապացուցեց, որ մեր առաջիկա մրցակիցը կարող է հաջողությունների հասնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ու թեև մրցակիցը զորեղ է, մենք պայքարելու ենք երեք միավորի համար: Խաղալու ենք «Էմիրեյթսում», և ակնկալում եմ, որ երկրպագուները խելահեղ մթնոլորտ կստեղծեն և ֆուտբոլիստներին կմղեն պայքարի: Մենք խաղալու ենք մեր ֆուտբոլը, և հուսով եմ՝ չենք հիասթափեցնի երկրպագուներին: «Արսենալը» վերելքի փուլում է, և մենք պատրաստ ենք հաղթել հզոր մրցակիցներին»,- «Վորսկլայի» հետ հանդիպումից հետո ասել է Էմերին:

Հիշեցնենք, որ 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» հաղթել էր «Չելսիին» և 30 միավորով հանգրվանել 3-րդ հորիզոնականում: 4-րդ տեղում գտնվող «Չելսին» ունի 28 միավոր և ընդամենը մեկ միավորով է գերազանցում լավագույն հնգյակը եզրափակող «Արսենալին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում