Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայի «Սպարտակ»-ն ամբողջ կազմով առաջին ձմեռային հավաքն է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում: Թիմին միացել են նաև Յուրա Մովսիսյանը և վնասվածք ստացած մյուս ֆուտբոլիստները, ովքեր մինչ այժմ մարզումներ էին անցկացնում Իսպանիայում` ապաքինվելով վնասվածքներից հետո:
Մոսկվայի «Սպարտակ»-ի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով և ընդհանուր խմբին կմիանա հավաքի վերջում:
«Բոկետին ու Ռոմուլոն արդեն մարզվում են ընդհանուր խմբում: Մովսիսյանն ու Տասկին դեռ վերականգնվում են և մարզվում են անհատական ծրագրով՝ ծանրաբեռնվածության աստիճանական բարձրացումով: Մովսիսյանն ընդհանուր խմբի հետ կմարզվի հավաքի վերջում»,- Վարդապետովի խոսքերը մեջբերում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:








































