«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին նշել է, որ իր ակումբը շարունակում է հետաքրքրված լինել հարձակվող Ալեսանդրո Մատրիի ծառայություններով, ով վերջերս վարձավճարով «Ֆիորենտինա» տեղափոխվեց:
«Բոլորս գիտեինք, որ Մատրին գոլեր կխփի «Ֆիորենտինա»-ում: Նա հիանալի ռմբարկու է և միշտ էլ բազմաթիվ գոլերի հեղինակ է դարձել: Երբեմն դա պարզապես ֆուտբոլիստի մարզավիճակի հետ կապված խնդիր է:
Ալեսանդրոյի իրավունենքրը նախկինի պես պատկանում են «Միլան»-ին: Նա «Ֆիորենտինա» է տեղափոխվել «կարճատև» վարձավճարով»,- ասել է Գալիանին:








































