Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Բորուսիա» տեղափոխության, իր նախկին և ներկայիս մարզիչներ Միրչա Լուչեսկուի ու Յուրգեն Կլոպի մասին:
«Ամենասկզբից ինձ շատ լավ ընդունեցին այստեղ: Արդեն հարմարվել եմ և ինձ այս ընտանիքի մաս եմ համարում: Բոլորս շատ հարգում և սիրում ենք մարզչին:
Իմ ծառայություններով հետաքրքրվում էին «Բորուսիա»-ն, «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը, բայց ես ընտրեցի «Բորուսիա»-ն:
Կլոպը մեծ դեր ունեցավ իմ՝ «Բորուսիա» տեղափոխության հարցում: Մեր առաջին իսկ հանդիպմանը հասկացա, որ նրանից կարող եմ շատ բան սովորել:
Մինչև հիմա կապ եմ պահպահում «Շախտյոր»-ի մարզիչների ու ֆուտբոլիստների հետ: Լուչեսկուն մեծ ներդրում է ունեցել իմ հաջողություններում: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար»,- հայտարարել է Մխիթարյանը:








































