«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ամփոփել է թիմի` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում «Էվերթոն»-ի դեմ խաղի արդյունքը: Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ը 0:1 հաշվով զիջել են իրենց գլխավոր մարզչի նախկին թիմին:
«Զգում էի, որ մենք մոտ էինք հաղթանակին, բայց հաջողությունը երես էր թեքել: Մենք մի քանի հիանալի շանսեր ունեինք և եթե կարողանայինք իրացնել դրանք, խաղի սցենարն այլ կլիներ:
Ի տարբերություն մեզ, «Էվերթոն»-ն իրականացրեց իր, կարող եմ ասել, միակ հնարավորությունը և գրավեց մեր դարպասը: Արդյունքում` մենք պարտվեցինք, իսկ հակառակորդը` հաղթող դուրս եկավ»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոյեսի խոսքերը:








































