Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» Երևանում 0:1 հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակին»: Հաղթական գոլը խաղի սկզբնամասում տուգանային հարվածով խփեց Իգոր Ստանոյևիչը:
Նշենք, որ կազմը զգալիորեն ուժեղացրած «Ալաշկերտը» բավական թույլ խաղ ցույց տվեց: «Շիրակը» տակտիկապես գերազանցեց մրցակցին և արժանի հաղթանակ տարավ:
Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակն» այժ 22 միավոր ունի: Նույնքան միավոր է վաստակել նաև երրորդ տեղում գտնվող «Բանանցը»: «Ալաշկերտը» 30 միավորով շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: